Նախատեսված է ՝ 6_8 րդ դասարաններ
Իրականացման տևողությունը ՝ 1 ամիս
Նպատակը ՝ սովորեցնել հին ռազմական արվեստի մի մասնիկը
Խնդիրները `սովորել հինգ ռազմապար
Մըշու խըռ, հայկական պարատեսակ է։ Այս պարաձևի երաժշտությունները նման են քոչարու մեղեդիներին։ Սրա շարժումների թիվը ինչպես և Քոչարունը նույնպես ութն է։ Այս պարի սխեման կարելի է վերագրել 2 գնալ 2 դառնալ պարատեսակին։ Սակայն ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի ուրույն հիմքը։
1. Մշո քոչարի
Ռազմական պարերի մեջ իր ուրույն տեղն ունի «Քերծի» պարը: Կան ենթադրություններ, թե այն որսորդական պար է: Սա մեկ անգամ ևս ապացուցում է պարի ռազմական բնույթ ունենալը: «Քերծիի» որսորդական պար լինելու օգտին են խոսում Վասպուրականի Ոզմ գավառից գաղթած և Արտաշատի շրջանում հաստատված բնակիչների մեկնաբանությունները։
2. Քերծի
Հայկական ռազմապարերի շարքում իր ուրույն տեղն ունի Շատախի ռազմապարը, որն առաջացել է պատմական Հայաստանի Շատախ բնակավայրում: Մինչև ռազմապարերի շարքին դասվելն, այն համարվել է որսորդական պար:
3 . Շատախի ռազմապար
Հայերի նախնիների, ավելի ուշ՝ հայ ժողովրդի առանձին ռազմական պարերը նմանվում էին էպիկական ներկայացումների, մենամարտի և ճակատամարտի տեսարանների։ Վարկածներ կան, որ «Ռոստամ Բազի» պարի նախնական տարբերակը նվիրված է եղել Վահագնին՝ հայկական դիցարանի ռազմի աստծուն։
4. Ռոստոմի
5. Յարխուշտա
Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`Մարմարյա սրահ , Ռուդիկ հարոյանի անվան պարի դասասենյակ