Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։
Մեկնաբանություն՝
Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Աքաղաղը իր աշխատանքի վարպետն է՝ քանի որ, նստած սպասում էր մինչ լույսը բացվի ու ազդարարի լուսաբացը։
Մարդիք որ վարպետն են իրենց գործի և չեն սիրում երբ իրենց գործին խառնվում են ։
Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։
Մարդ ով մտածում է որ մեկ անձի տաղանդն(կարողությունն) կարելի է խմբի միջոցով կրկնօրինակել ու դա հավասարազոր պայման է ։
Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։
Հավանաբար ավագ ու կրտսեր սերունդների երկխոսությունից առաջացած առակ է որտեղ հեղինակը ցանկացել է ցույց տալ թե ինչպես է մատաղ սերունդը վերաբերվում ավագ սերնդի պահպանողականությանը։
Քննադատ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։
Երազկոտ մարդ , որ չի ցանկանում ընդունել իրականությունն և ապրում է իր համար ստեղծած սին աշխարհում։
Քննադատական դոդոշ
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։
Վերաբերվում է մարդկանց ովքեր չտեսնելով իրենց առավելությունները նախանձով են լցվում այլոց հանդեպ։
Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։
Կա մարդկային տեսակ, որ իմանալով ճշմարտությունը կարողանում է իր հոռետեսությամբ հակառակ կառծիք ձևավորել անհատի և հասարակության մոտ ։
Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։
Մարդկանց երկու տեսակ, որից առաջինը կատարյալ առաջնորդ է, որ գործում է դատարկաբանության փոխարեն իսկ երկրորդը իրադարձությունը մեկնաբանում է այնպես որ կատարվածը իդեալականի շղարշ է ստանում։
Դիվանագիտություն
Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։
հեղինակը ցանկացել է հասկացնել որ ինչ որ երևույթ մերժելը դա դեռ չի նշանակում որ վեհ գաղաբարի համար չի կարելի այն օգտագործել որպես գործիք։