Месяц: Февраль 2020
Ավանդական խաղեր։ Սովորող սովորեցնող նախագծով թափառումներ
Համատեղ նախագիծ Հայարփի Անանյանի հետ։
Ավանդական խաղերին կենսունակություն տալու նպատակով հունվարյան ճամբարը կնվիրենք բակային խաղերի ուսուցմանը։
Երբ ընտրված խաղերը կյուրացնեն միջին դպրոցի սովորողները, մի խումբ սովորողների հետ կսկսենք շրջել կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներ յուրացրած խաղերը սովորեցնելու նպատակով։
Խաղեր
Աքլորակռիվ
Ճոպան
Բերդ խաղի տարբերակ
Ակնկալվող արդյունքներ`Ուսումնական տեսանյութերի ստեղծում
Անի Սարգսյանի հետ` խաղի կանոնների նկարագրությամբ։ Տեսանյութը այլ դասավանդողների ևս հնարավորություն կտա կիրառել ավանդական խաղերը ուսումնական գործընթացում։
Արդյունք՝
Աքլորակռիվ
Ճոպան
Բերդ խաղի տարբերակ
Սովորող սովորեցնող նախագծով թափառումներն դեռ ընթացքում:
Ուսումնական ճանապարհորդություն ավագ դպրոցի հետ: Դեպի Գեղակերտ
Մխիթար սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և ընկեր Վարդանի հետ հանդիպեցինք ու շարժվեցինք դեպի Գեղակերտ ծանոթանալու թե ինչպես են նշում Տեառնընդառաջ տոնը և մեր համեստ ներդրումը կատարեինք այդ համայնքում: Ճանապարհին մեր առաջին կանգառը եղավ Մուսալեռան հուշահամալիրում։ Ծանոթացանք տեղանքին, տեսանք թե որտեղ են պատրաստում խորհրդանշական քառասուն կաթսա հարիսան, զրուցեցինք թանգարանի աշխատակիցների հետ։
Այնուհետև մեկնեցինք Գեղակերտի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ էին սպասում հյուրասեր Գեղակերտցիները
Գյուղում տոնի խորհրդին ծանոթանալուց հետո մեզ տարան մի շատ հետաքրքիր վայր՝ գյուղի եկեղեցի, ասեմ որ նման եկեղեցիներ շատ քիչ են պահպանվել: Խոսքս բազիլիկ եկեղեցիների մասին է և ես շատ ուրաղ եմ որ մարդիք գնահատել են և մինչ օրս պահպանում են մեր մշակութային արժեքները՝
Օրը– փետրվարի 14
Վայրը– Արմավիրի մարզ, գյուղ Գեղակերտ, Գեղակերտի միջն. դպրոց
Մասնակիցները– Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատու– Վարդան Կարապետյան
Երաժիշտ– Լաերտ Գրիգորյան
Մեր հյուրերը և պարերգերի ուսուցումը
Ելենա Սարգսյանի հետ մեզ այցի եկան տավուշցի դպրոցականները։Աննա Երիցյանի գեղեցիկ ձայնի Հայարփի Անանյանի պարի ուսուցման հմտությունների օգնությամբ կատարեցիք պարերգի ուսուցում ։