Рубрика: Հաշվետվություն, Նախագիծ, Նռանե

Դաստիարակների խմբի վերամասնագիտացում(շվիահարներից-պարուհիների)

  Դպրոց աշխատանքի անցնելուց հետո հարգելի Սվետա Ճաղարյանից իմացա, որ դպրոցում գործում է շվիահարների համույթ, ու ցանկանում են շարունակել նվագել սովորելը: Տիկին Սվետայի միջնորդությամբ կապ հաստատեցի Նելի Արղությանի հետ ու հանդիպեցի մաեստրոների հետ: Մի քանի պարապմունք հետո հասկացա, որ և՛ իմ, և՛ խմբի համար ավելի օգտակար ու հաճելի կլինի սովորել պարեր։ Հայտարարեցինք ժողով ու միաձայն որոշեցինք, որ մաեստրոները ուզում են նաև պարել սովորել, որն էլ ավելի ոգևորեց դաստիարակներին: Ընթացքում դաստիարակները որոշեցին պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Հունվարի 17-ին դաստիարակների «Նռանե» պարային համույթը մասնակցեց Ուրբաթ-համերգին, որտեղ հրավիրված էր «Վան» ազգագրական համույթը: Պարային խմբին պարի ընթացքում միացան նաև 5 տարեկանների դաստիարակները, ուսանողները, իսկ ինձ ընթացքում օգնում էին իմ պարային խմբի սաները: Մեր համատեղ աշխատանքը համարում եմ ստացված, և դեռ կշարունակենք հանդես գալ մեդիաուրբաթներին և այլ հարթակներում:
Ստորև ներկայացնում եմ լաբորատորիայի ղեկավարի բնութագիրը։
«Հունվարի 17-ին դաստիարակների «Նռանե» պարային համույթը մասնակցեց Ուրբաթ-համերգին: 2020թ. հունվարի սկզբից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։
Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2-4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ՝ շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության մեջ. անվանումը հայուհու հին հայկական անուն է։
2-4տարեկանների լաբորատորիայի բլոգում բացեցինք «Նռանե» պարային համույթ» բաժին, որտեղ զետեղված են բոլոր սեմինար-պարապմունքները և տեսաֆիլմերը։ Յուրաքանչյուր պար սովորելուց առաջ պարուսույց Լաերտ Գրիգորյանը տալիս է որոշակի տեղեկատվություն տվյալ պարի մասին՝ ե՞րբ են պարել այդ պարերը, պարի միջոցով ի՞նչ են ցանկացել փոխանցել միմյանց։ Կան պարեր, որոնք երկխոսություն են, որոնք ազդարարում են ինչ-որ բանի սկիզբ, խրոխտ են։ Ազգային պարերի մեջ միշտ առաջին տեղում են հայի
հպարտությունը, հզորությունը և միևնույն ժամանակ մարդու հեզությունը։ Պարի միջոցով փոխանցվում են էներգիա, տրամադրություն։
Մարմնի խաղին միանում է նաև հոգու ցնծությունը։ Պարը, երաժշտությունը, խաղը ունեն լեզու, երանգ և տրամադրություն, ինչն արտահայտվում է ազգային պարերի ժամանակ։
Այս կարճ ժամանակահատվածում «Նռանե» պարի խումբը սովորել է «Մայրոքե, «Աղքտի քոչարի», «Գյովնդ», «Չաչանե», «Դապկի», «Քոչարի», «Յարխուշտա»

 

<<Նռանե >> պարային համույթի տեսանյութերի Փաթեթ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s