Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Գեղարվեստի դպրոցում թարմայի կառուցում

Արտակ Ռշտունու հետ Գեղարվեստի դպրոցի կտուրում մետաղալարերի միջոցով պատրաստեցինք խաղողի թարմա, որից հետո կատարվեց խաղողի կանաչ էտ ու խաղողի մատերը վերադասավորեցինք թարմայի վրա՝

Рубрика: Հաշվետվություն, Նախագիծ, Նռանե, Երաժշտական

Ազգային պարերի ուսուցում՝ սովորող-սովորեցնող ֆորմատով

<<Նռանե>> համույթի հետ համատեղ նախագիծ:

Տարատարիք սովորողներ:

Նպատակը 

Վիրտուալ հարթակում Նռանե համույթի անձնակազմի իջոցով մեր ազգային պարերի տարածումը և համույթի զարգացումը:

Առաջին փուլ

<<Նռանե>> համույթի հետ ամրապնդել յուրացրած պարերը և սովորել նոր պարեր:

  1. Արտակարգ պարապմունք համար առաջին

Երկրորդ փուլ

Տեսադասերի միջոցով տարածել արդեն յուրացրած պարերը:

Երրորդ փուլ

Համաճարակից հետո խմբի միավորում ֆիզիկական միջավայրում:

 

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Աշխատանք ֆիզիկական միջավայրում Արտակ Ռշտունու հետ

Աշխատանքները սքսեցինք խաղողի տնկիների շուրջ ակոսներ փորելուց։

հետո անցանք թարմայի ներկման աշխատանքներն՝

Բացի այդ նաև պատրաստեցինք պատվանդան խաղողի֊գինու կարասի  համար՝

 

Рубрика: Նախագիծ

Դյուցազնապատում։ Դավթի ամուսնության հարսանեկան պարերի նախագիծ-ֆլեշմոբ

Հայարփի Անանյանի և Մարինե Մկրտչյանի հետ համատեղ նախագիծ։

Տարատարիք սովորողների համար

Նպատակ

Հանրամատչելի դարձնել հարսանեկան պարերի ուսուցումը տնային պայմաններում և Սասունցի Դավիթ էպոսին կրկին անդրադառնալու հնարավորություն։

Առաջին փուլ։

Հայարփի Անանյանի հետ Ստեղծել Սասնո հարսանեկան պարերի ուսումնական տեսանյութեր։

երկրորդ փուլ

Այնուհետև հարսանեկան պարերով Սասունցի Դավթի ամուսնության ֆլեշմոբ կազմակերպել։ Ստեղծված ուսումնական նյութերը նախապես կցել ֆլեշմոբի հայտարարությանը, որպեսզի մասնակիցները կարողանան սովորել և ներկայանալ ֆլեշմոբին։

Рубрика: Հաշվետվություն

Ամփոփում ապրիլ մայիս

  1. Ապրիլ ամսին եղել եմ արձակորդում
  2. Մայիսին վերադարձել եմ ու սկսել եմ աշխատանքները ֆիզիկական միջավայրում ՝ Սարալանջում
  3. Մայիսի 27֊ից կատարել եմ ավարտական աշխատանքի հետ կապված աշխատանքներ այդ պատճառով ոչ լիարժեք եմ մասնակցել կրթահամալիրում աշխատանքներին
Рубрика: Без рубрики, Գրադարան

Բակալավրի ավարտական աշխատանքներ

Ես Լաերտ Գրիգորյանս 2016թ-ին ընդունվել եմ ՀԱՊՀ֊ ի երկրորդ կուրս, երկու տարի ընդհատել եմ ուսումս անցնելով ծառայության, որից հետո վերականգնվել ու համարվում էի ուսանող մինչև 2020թ֊ի հունիսի 10֊ը։ հունիսի 10 ին պաշտպանեցի դիպլոմային աշխատանքս ու ավարտեցի ՀԱՊՀ֊ը։ Դիպլոմային աշխատանքիս թեման էր՝ 《Շարժման տվիչով էլեկտրոնային պահակային սարքի մշակում》֊ը, շատ հետաքրքիր ու աշխատատար պրոցես էր շնորհակալ եմ իմ ղեկավարին (Պ. Շիրինյանին), որ աջակցեց ու ուղղորդեց մինչև պաշտպանության օրը։ Ձեզ եմ ներկայացնում մի քանի նմուշ իմ աշխատանքից՝

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
ՇԱՐԺՄԱՆ ՏՎԻՉՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՀԱԿԱՅԻՆ
ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

Ավարտական աշխատանքում կատարվել է տեխնիկական տեսողության համա-
կարգեր աշխատանքի սկզբունքների և միջոցների համեմատական վերլուծություն, որի
հիման վրա մշակվել է սարքավորման կառուցվածքային սխեման և ընտրվել նրա առան-
ձին հանգույցները:
Մշակվել կենդանի օրգանիզմի շարժման հայտնաբերման, քանակի և շարժման
տվիչի տեսադաշտում գտնվելու տեվողության չափման և արդյունքի LCD դիսփլեյ արտա-
ցոլման միկրոկոնտրոլերային սարքավորում, որի ծրագրային ապահովումը կարգաբերվել
է AVR Studio 4.12 ինտեգրված ծրագրավորման միջավայրում և աշխատանքը ստուգվել
Proteus VSM-ում և իրական միկրոկոնտրոլերում (Atmega16):
Ներկայացվում է արգելքի հայտնաբերման սարքավորման գործող մակետը:
Նկ.՝25: Աղյ.՝ 15: Օգտ. Գրակ.՝ 13 անուն:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Նախագիծ

Ընտանեական ազգային նվագարաններ

Հարգելի սովորողներ, ծնողներ, շատերիս տներում կան տարբեր ազգային նվագարաններ, որոնք կամ մոռացված են՝ որևէ տեղ պահված, կամ էլ օգտագործվում են առիթից առիթ:
Առաջարկում եմ փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել՝ լույս աշխարհ հանել այդ գործիքները: Նախագիծը կիրականացվի երկու ուղղությամբ.
  • Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը նվագում է այդ երաժշտական գործիքով, ապա թող որևէ ստեղծագործություն նվագի, տեսագրեք կամ ձայանգրեք դա և տեղադրեք ձեր բլոգներում:
  • Եթե չկա որևէ մեկը ով կարողանում է նվագել տվյալ գործիքով, ապա ուղղակի գործիքի մասին տեղեկություններ հավաքեք նախ այն մասին, թե ինչպես է այն հայտնվել ձեր տանը, ով է նվագել, երբ: Իսկ հետո նաև համացանցից գտեք տվյալներ այդ գործիքի մասին:
Նյութերը բլոգներում հրապարակելուց հետո ուղարկեք իմ էլ.հասցեին