Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

ԻՆՉ Է ԿԱՐՈՂԱՆՈՒՄ և ԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԴՊՐՈՑԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ մեկ տարի, որպես պարուսույց և անհրաժեշտ էր ժամանակ, որպեսզի տիրապետեմ փորձարարական մանկավարժության ստեղծագործական հունարին: Աշխատանքային փորձիս արդյունքում արձանագրում եմ մանկավարժության զարգացման մեծ ավանդ, որն ապահովում է մարդասիրական կրթության և մեթոդիկայի տարածման գործոնը։
Կրթահամալիրի մանկավարժության գլխավոր նպատակը  սովորողի գործունեությունը կազմակերպել այնպես, որ նա ունենա ինքնազարգացման ևինքնակրթության մոտիվացիա՝բացառելով մեծերի ամնիջական միջամտությունը։

Սեբաստացիական համակարգի մասին առասպելներից մեկն ամենաթողության խրախուսումն է։ Այդպես չէ՛…..Իրականում ուսուցչի միջամտությունը սահմանափակվում է այն դեպքում, երբ սովորողն ինչ-որ բանից հաջողությամբ գլուխ է հանում ինքնուրույն, ինչը զարգացնում է սեփական ուժերի նկատմամբ հավատը, հաստատակամությունը։ Միևնույն ժամանակ՝ ամեն ինչ կանոնակարգված է ներքին համերաշխությամբ, անհատական աշխատանքային օրացույցով։ Յուրաքանչյուր սովորող զբաղվում է իր սեփական տեմպով, ու ինքն է ընտրում իր գործունեության տեսակն ու պարապմունքների տևողությունը։ Կրթահամալիրում յուրաքանչյուր ուսուցիչ հեղինակ է, փորձարկող, փոխանցող և առավել հաճելի է, երբ տեսնում ես փորձարարական ջանքերիդ վերջնական արդյունքը: Պահանջել ամեն ինչ կամ ոչինչ կամ ընդունել միայն մի համակարգ` նշանակում է գնալ դեպի անխուսափելի պարտության. հասարակությունը համակարգերով` որպես այդպիսիք, չի հետաքրքրվում, ըստ էության չի հավատում, որ ինչ-որ համակարգի մեջ կարողանա բոլոր լավ բաները ներառել:

Վստահ եմ, որ սա է մանկավարժի միակ առողջ հայացքը:

Սիրով՝ Լաերտ Գրիգորյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s