Ավանդական պարերի բավականին մեծ ժառանգություն ունի հայ ժողովուրդը։ Միայն մեր կրթահամալիրի տարբեր դասարաններում դասավանդվում է 4 տասնյակից ավել պարանմուշ։ Կան պարեր, որ ձայնագրություն չունենալու պատճառով չեն ուսուցանվում, իսկ ուսուցանման դեպքում սովորողի համար այնքան էլ ոգևորիչ չի լինում միաժամանակ մեղեդին փորձել արտաբերել և պարել։ Նոր պարեր կատարելու նպատակով սկսում ենք ձայնագրությունների փոքրիկ շարք ու ձոնում գարնանային տոներին։
Նպատակ
Կրթահամալիրի ձայնադարանում ունենալ նոր պարեղանակներ, որոնց մեղեդիները փոխանցվել են բերնեբերան կամ տարբեր ավանդական խմբերի կողմից կենդանի նվագակցությամբ են կատարվել։ Սա հնարավորություն կտա սովորողների հետ նոր պարեր սովորել, ուսումնասիրել և տարածել։
Երաժիշտ՝ Լաերտ Գրիգորյան ( շվի, բլուլ, զուռնա, պկու եւ մեծ դհոլ )
Հնչյունային օպերատր՝ Կարեն Խաչատրյան (Կայ)
Օգտագործվող նվագարաններ՝ շվի, բլուլ, զուռնա, պկու եւ մեծ դհոլ
Ձայնագրման վայր՝ Ձայնագրման ստուդիա
Օրը՝ ամեն երեքշաբթի
Ժամը՝ 09։15
Ձայնագրված պարերի ցանկ
2.Ծափիկ
3. Զնգրտա
Ձայնագրվելիք պարեղանակներ
2.Թաք թանզարա
3. Ուրֆանե
4. Շիրխանի
6. Նարե
7. Կտկտիկ
Արդյունքում
- Հարստացնել ձայնադարանը պարեղանակներով, որոնց ձայնագրությունները դեռևս ոչ ոք չի արել
- Ունենալ ձայնագրություններ, որոնցից կարող են օգտվել մեր կրթահամալիրի և այլ դպրոցների դասավանդողները
- Ստեղծել եզակի պարեղանակներով այնպիսի պահոց, որից կօգտվեն նաև ավանդական խմբերը