Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ճամփորդություն, Երաժշտական

հակահրդեհային աշխատանքներ «Արատես»-ում

Մեկնելու օր ՝ 26.06.21թ

մեկնելու վայր՝ հԱԹ — ի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Մեկնելու ժամ՝ 08:00

Վերադարձի օր ՝ 28.06.21թ

Նպատակը՝

  • բանուկ հատվածներում ճանապարհների շրջակայքում խոտի հունձք եւ հավաք (դիզել) , որպեսզի խուսափենք հրդեհի պարագայում արագ տարածումից։
  • Ջրելու միջոցով խոնավեցնել շրջակա միջավարը ու բուսականությունը

մենք միացել էինք Ժաննա Ալբերտովնայի եւ Անի Ավետիսյանի խմբին ում հետ եւ կազմակերպեցինք՝

  • Առավոտյան նախավարժանք
  • Պարային միջոցառումներ
  • Բակային հայկական խաղեր

Մասնակիցներ՝ Մենուա Հարությունյան, Լաերտ Գրիգորյան

Ամփոփում՝

  • Պատումը Մենուա Հարությունյանի բլոգից՝. Հունիսի 26-ին Արատեսի դպրական կենտրոն եռօրյա ուսումնական ճամփորդությունը մեկնարկեց ըստ նախագծի, առավոտյան ժամը՝ 8:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:Այս անգամ ես և Լաերտ Գրիգորյանը ունեինք օգնականների մեր գործառույթները և կոնկրետ առաջադրանքները:Հարավային դպրոցի խմբին երգ ու պարով ճանապարհելով , նույն օրը անցանք աշխատանքի:Անվտանգ անցումի ստեղծումը կացարանների երկայնքով դեպի Արատեսի վանական համալիրի բակ, կարևոր գործ համարելով, անցանք խոտհավաքման աշխատանքներին,որին կհաջորդի աստիճանների հավաքման աշխատանքները:Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջը հանդիսատեսի կարգավիճակում ունկընդրելու սովորողների մեկը մյուսին գերազանցող կատարումները:Տպավորիչ էր սովորողների ոգևորվածությունը և տրամադվածութունը:Հաջորդ օրը առավոտյան վերկացը նախատեսվածից շուտ պետք է տեղի ունենար:Արթնացանք ժամը՝ 6:00-ին,նախավաժանք կատարելուց հետո 6:30 -ին սկսեցինք մեր արշավը դեպի Սևաժայռ:Նպատակակետին հասանք ժամը 8:30-ին :Հասնելով գագաթին սկսեցինք իջնել բացահայտելով ճանապարհները:Եղանակը հրաշալի էր բարձրունքը հաղթահարելու համար,իսկ վերելքը՝ բացահայտում ինձ համար:Ներքևում մեզ անհամբեր սպասում էին ընկեր Անին և ընկեր Ժաննան:Հոգատար ձեռքերով պատրաստված նախաճաշից հետո անցանք պլանավորված գործերին՝ եկեղեցու բակի խոտհավաքմանը և ծառերի ջրմանը:Հաջորդիվ Արատեսի գետով քայլքն էր և լողը:Վերադարձին օրը սկսեցինք ժամը՝ 7:00-ից, վերկացով և առավոտյան նախավարժանքով:Կարգի բերելով տարածքը և սենյակները,նախաճաշից հետո հրաժեշտ տվեցինաք Արատեսին և շարժվեցինք Գողթանիկ:Այստեղ շունչ քաշելուց հետո շարժվեցին Գևորգ Մարզպետունու բերդ:Այստեղից էլ Ուրցաձորով դեպի Երևան:Այդպրսի ակտիվ ճամբար, ինչպիսին սա էր, անկեղծորեն չէի ունեցել:Շնորհակալ եմ բոլորից…
  • Լուսանկարներ՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s