Рубрика: Без рубрики, Նախագիծ, Երաժշտական, Ծրագրեր

Առարկայական ծրագիր 2021-2022թթ (պար)

• «Պար» առարկայի ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում (6-8-րդ դասարաններ)

• «Պար» առարկայի ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում, 9 – 11-րդ դասարաններ

Պարի ուսուցման նպատակները.

• սովորողների ազգային պարի կրթում,

• նրանց մոտ ազգային մշակույթի ձևավորում

• հայկական պարերի տեսական եւ գործնական իմացություն

Պարի ուսուցման խնդիրները.

• նպաստել սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը

• երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը

• ազգային նյութի յուրացում,

• պարզագույն գործիքների նվագախումբ ստեղծել

• գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում

• ընդհանուր զարգացման ապահովում

• ստեղծագործական երևակայության զարգացում

• պարը դարձնել առօրյայի մասնիկ

ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Պարի ընդհանուր պարտադիր դասընթացներ` ըստ հեղինակային կրթական ծրագրերի, ուսումնական պլանների

• Միջին դպրոցի 6-8-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ

• Ավագ դպրոցի 9-12-րդ դասարաններում` շաբաթական 1 դասաժամ

Կթահամալիրում գործող հանրակրթական համույթներ, ակումբների գործունեություն

• Նախակրթարանների դաստիարակների պարի «Նռանե» ակումբ

• Միջին, Ավագ դպրոցների պարային ակումբ՝«Եռյակ»

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Պարասրահ-լաբորատորիա՝ լայն, լուսավոր, օդափոխված: Հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Բացօթյա միջավայր՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի մեծ խմբերով ավելի ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու համար:

ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է

• Խմբային երգեցողությամբ և պարով

• ուսումնական օրացույցով հաստատված առավոտյան ընդհանուր պարապմունքների, ուրբաթ-համերգների, ծեսերի և տոների մասնակցությամբ,

• արտագնա ճամփորդությունների

• նախագծային ուսուցմամբ (հեղինակային մանկավարժություն) ծրագրերով,

• մեդիահմտությունների՝ բլոգավարությամբ,

• միջառարկայական, միջդպրոցական կրթական կապերի, կամուրջների փոխանակման, ստեղծման, համագործակցության,

• սովորելու և սովորեցնելու հմտությունների զարգացման միջոցով:

Խմբային երգեցողություն և պար

Խմբային պարը ձևավորում է թիմային միասնականության մոդել, ինչպես նաև հղկում է ճաշակ:

Խմբային պարը իրականացվում է առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթ- համերգների, առանձին դասարան-համույթների, համատեղ միասնական դաս-համերգների, կրթական ծրագրերիփ փոխանակումների, ուսումնական ճամբարների, ճամփորդությունների ժամանակ` հեղինակային երաժշտական ծրագրերով և նախագծերով:

Ուսումնական օրացույցով հաստատված առավոտյան ընդհանուրպարապմունքները, ուրբաթ-համերգները, ուրբաթ-համերգների, ծեսերի և տոների մասնակցություն,

Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագիրը կազմվում է երաժշտապարային, որի ընթացքում տեղի է ունենում ուսումնական նյութերի ամրապնդում, յուրացում, ուսուցում: Պարապմունքները կազմակերպվում են տարատարիք սովորողների խմբերով: Ձևավորվում է թիմային մտածողություն, խմբային երգի, պարի զարգացման, սովորելու-սովորեցնելու հմտություններ, սովորողի մասնակցային, կազմակերպչական ընդունակությունների բացահայտում:

• Ուրբաթ-համերգների ծրագիրը կազմվում է երաժշտապարային, թեմատիկ ուսումնական նյութերի, ծրագրերի հիման վրա, որի ընթացքում տեղի է ունենում ուսումնական նյութերի ամրապնդում, յուրացում, ուսուցում, նոր թեմատիկ համերգների, ծրագրերի ներկայացում, նոր մարդկանց, հյուրերի, խմբերի ներկայացում: Ուրբաթ-համերգներին մասնակցում են տարատարիք սովորողներ, ուսուցչական խմբեր, ծնողներ, հյուրեր: Ձևավորվում են երգեցիկ, ընթերցողական խմբեր, համույթներ, երգչախմբեր, ի հայտ են գալիս անհատ կատարողներ: Ձևավորվում է թիմային մտածողություն, խմբային երգի զարգացման, սովորելու-սովորեցնելու հմտություններ, սովորողի, ուսուցչի, ծնողի, հյուրերի մասնակցային, կազմակերպչական կարողությունների բացահայտում:

Ծեսերի և տոների մասնակցություն. Ծեսերի և տոների նպատակը այն սովորողինը դարձնելն է, որ նա իրեն մասնակից ու փոխանցող զգա: Սովորողի համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր, ամրապնդում է միջառարկայական, միջընկերական, համագործակցային կապերը: Այն ստեղծում է հետաքրքրության մեծ դաշտ` հետազոտության, տեղեկությունների հավաքագրման, գրառման, հորինելու, ստեղծելու և այլնի համար: Ծեսերը, տոները միավորում են և ստեղծում սովորող, ծնող, ուսուցիչ համայնքային կապը:

Արտագնա ճամփորդություններ

Այցելություններ դպրոցներ, հոգևոր մշակութային կենտրոններ, եկեղեցիներ և այլն: Ճամփորդության մասնակիցների մոտ ամրապնդվում են ուսուցանված նյութերը, նրանք դառնում են ազգային մշակույթի կրողը, տարածողը և փոխանցողը: Ձևավորվում է թիմային մտածողություն, խմբային պարի զարգացման, սովորելու-սովորեցնելու հմտություններ, սովորողի, ուսուցչի, ծնողի, հյուրերի մասնակցային, կազմակերպչական ընդունակությունների բացահայտում:

Նախագծային ուսուցման հեղինակայինմանկավարժը

Հեղինակ ուսուցիչը նախագծային ուսուցումը կազմակերպում է` ելնելով իր առարկայի արդյունավետ կազմակերպման, սովորողների ընդունակությունների, հմտությունների բացահայտման, գիտելիքների զարգացման, ազգային երաժշտապարային մշակույթի տարածման, փոխանցման մանկավարժական խնդիրների հիման վրա: Արդյունքում մանկավարժ ուսուցիչը անընդհատ ինքնակրթվում, հետազոտում և զարգանում է, իսկ սովորողը ծանոթանում է ազգային մշակույթի ավելի լայն շերտերին և յուրացնում դրանք, հանդիպում է թեմատիկ բազմազանության, ունենում է կրթական այլընտրանք:

Մեդիահմտություններ՝բլոգավարության շնորհիվ (թեմատիկ կայքեր, ենթակայքեր, բլոգներ) ուսուցիչը երաժշտական մեդիատարածքում արտացոլում է իր մանկավարժության խնդիրների շրջանակում մշակված, ստեղծված երաժշտապարային մեդիափաթեթներ՝ երգեր, պարեր։

Միջառարկայական, միջդպրոցական, կրթական կապերի, կամուրջների փոխանակման, ստեղծման համագործակցություն

Իրականացվում է համագործակցութուն`սովորողի, ուսուցչի, ծնողի, դպրոցների, կրթական այլ կազմակերպությունների հետ ներառման, երաժշտապարային նյութի յուրացման, փոխանցման, տարածման, զուգահեռների անցկացման, ընդհանուր գիտելիքների, հմտությունների, կարողությունների բացահայտման, կիրառման նպատակով:

Սովորելու և սովորեցնելու հմտությունների զարգացում

Սովորողը դառնում է յուրացված նյութի կրողը,փոխանցողը: Սովորողը սովորեցնելու ընթացքում ձեռք է բերում շփման, ներառման, իմացած նյութի փոխանցման հմտություններ:

Պարի ուսուցման, փոխանցման խանգարողհանգամանքները. Սովորողների ու հասարակության լայն շերտի մոտ հայկական ազգային պարի վերաբերյալ շատ բացասական ու երրորդային կարծիք կա, դա պայմանավորված է մի քանի կետերով՝

1. Երկարատեւ պետականության բացակայություն

2. Տարբեր ազգերի հետ համատեղ համերաշխ ապրելը

3. Ավագ սերունդների կողմից մշակույթի թերի կամ զրոյական իմացությունն ու ոչ արժեորումը

4. Արտասահմանյան (Եվրոպական ու Ամերիկյան) մշակույթի պրոպագանդան

Պարի ուսուցման մեթոդիկան

Դպրոցական վաղ տարիքից ազգային մշակույթի ուսուցումը սովորողին մոտեցնում է ազգային արժեքներին ու մտածողությանը։ Հայ ազգային երգն ու պարը պետք է լինեն շատ ճկուն եւ սահմաններ չունենան, քանզի վաղ տարիքում պարտադրողաբար սովորեցված յուրաքանչյուր նյութ ավելի հասուն տարիքում հակակրանքի առիթ է հանդիսանում։ Հայ ազգային պարը եւ երգը շատ հարուստ են ու տարբերվող, օրինակ` Սասուն, Համշեն, Վան-Վասպուրական, Ալաշկերտ, Կիլիկիա, Կարին եւ այլն, կարծես նույն տեսակն են, նույն ազգն են, բայց մշակութային առումով շատ տարբերվող շրջաններ են։ Մշակութային այս զանազանությունը պետք է իմանալ տարբերել եւ փոխանցել ։

Ազգային երգը, պարը ծեսը չունեն ստանդարտ մտածողություն` ունեն ողնաշար, որի վրա կառուցվում է մարմինը։

Սովորողների շատ փոքր շրջանակ կա, որ դպրոցական դասաժամերից դուրս մեծ սիրով ծանոթանում է հայոց մշակույթին, եւ հենց իրենց միջոցով էլ կարելի է ցուցադրել ու սերմանել սովորելու մշակույթը։ «Եռյակ», «Նռանե»,«Ակներ», ավագ դպրոցի ձեւավորման փուլում գտնվող պարի ակումբ (Հայարփի Անանյանի ղեկավարությամբ) այս խմբերն են, որոնք թե՛ գիտակցաբար, թե՛ անգիտակցաբար նպաստում են կրթահամալիրում ազգայինի ուսուցմանն ու տարածմանը։ Սովորողները, տեսնելով, որ ազգային պարի ու երգի միջոցով մարդիկ համախմբվում են, դառնում ընտանիք, որտեղ իշխում է հարգանքն ու փոխըմբռնումը, փոխում են իրենց վերաբերմունքը ազգային մշակույթի հանդեպ։ Ճիշտ եւ ոգեղեն ցուցադրված ազգային յուրաքանչյուր տարր սովորողի մոտ առաջացնում է այն յուրացնելու, մասնիկը դառնալու ցանկություն։

Պարի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ձև է ակումբների միջոցով նորպարեր ցուցադրելը, որը տվել է իր արդյունքը(Ալաշկերտի քոչարի պարը ցուցադրվել է համահավաք 8 -րդ դասարանի սովորողների կողմից եւ տարածվել միջին եւ ավագ դպրոցներում` դառնալով ամենասիրելի պարերից մեկը)։

Պարուսուցումը կատարվում է ըստ նախագծի

Նախագիծը կազմելիս

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Երաժշտական ուսումնական կայքեր

Հանրակրթական ազգագրություն. բլոգ

Ծեսերի բաց լաբորատորիա. բլոգ

Ձայնադարան

Երաժշտության դասավանդողների բլոգներ

armenianmusic.am կայք

• ձայնագրություններ ՝ ergir.am կաքից

• կրթահամալիրում արված ձայնագրություններ

• Այլ կայքերից վերցված արխիվային նյութեր(Ֆեյսբուք, Յութուբ եւ այլն)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s