Պարուսուցում դասվարների հետ
Մեթոդական արժեքավոր ուղեցույց՝ Պարը դպրոցում. Ա. Շահնազարյան
Պարապմունքների օրացույց՝ հունվարի 6,13, 20, 27
Ժամը՝ 14:30-15:30, վայրը՝ Մայր դպրոց (պարասրահ)
Պարացանկ՝
- Գյովնդ
- Ապարանի գյովնդ
- Մշո քոչարի
- Վերվերի
- Աղքտի քոչարի
- Չաչանե
Նպատակը՝ Դաստիարակը կարողանա խմբում, դասարանում սովորեցնի ազգային պարը առանց ճիգի, աննկատ ու հեշտ, հաճելի ձևով, զարգացնի սովորողի երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունը, պարային ընդունակությունները, ճիշտ ընկալել պարի մշակութային և ազգային դերը:Արդյունքում դաստիարակը գիտի.
- պարային հիմնական դիրքերն ու շարժումները
- տիրապետում է ազգային պարին բնորոշ շարժումներին, պարային դիրքերին, կարողանում է երգին կամ երաժշտությանը համապատասխան պար բեմադրել կամ պարային շարժումներով բեմականացնել
- գիտի մի շարք ազգային պարեր, մանկական խաղ-պարեր
- ճիշտ է կարողանում տարբեր պարեր և պարային շարժումներ օգտագործել երեխայի գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ):
կարողանում է
- ճիշտ պահպանել պարային կեցվածքը
- մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումը:
- Ծանոթ է ազգային ծեսերին և դրանց հատուկ պարերին, բեմականացվող խաղերին: