Վայրը՝ ՄՍԿՀ Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ
Օրը՝ երկուշաբթի, ուրբաթ
Ժամը՝
- 13:30-14։30
- 14։00-15:00
Օր՝ երկ
Ազգային երգ ու պարային ակումբը դաստիարակների, դասվարների, դասավանդողների, պարով հետաքրքրվողների խումբ է:
Պարային ակումբում անցկացվում են բաց պարապմունքներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրված է ազգային երգ ու պարով, կրող ու տարածող է։ Պարի ակումբը գործում էկրթահամալիրի «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։ Սրահը լայն, լուսավոր, օդափոխված տարածք է՝ հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:
Ակումբի պարապմունքներն անցկացվում են նաև կրթահամալիրի Մարմարյա սրահում, բացօթյա միջավայրում՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի բաց, ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու նպատակով:
Պարի ակումբի խնդիրներն ու նպատակներն են՝
- ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան մարզերի, Արցախի և Ջավախքի ազգային երգն ու պարը, պարերգերը, ազգագրությունը,
- ամենշաբաթյա պարապմունքների ընթացքում սովորել ընտրված մարզի ազգային երգն ու պարը, պարերգերը, (պարուսուցումը ուղեկցվում է խմբային երգեցողությամբ),
- ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան մարզերի մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ազգային խաղերը, երգն ու պարը,
- կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, դրանց միջոցով ծանոթանալ Հայաստանի մարզերի մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին, ծեսերին, ազգային խաղերին, երգ ու պարին, տեղափոխել կթահամալիր,
- համագործակցել այլ դպրոցների, պարտեզների դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ, տարածել ազգային պարերգերը, ծեսերը, խաղերը։
Ակումբի գործունեության օրեր
Ակումբը գործում է շաբաթական երկու անգամ՝ ըստ մշակած աշխատակագի և աշխատաժամանակի (անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվող)։
Ակումբի անդամները
Ակումբի անդամներն են կրթահամալիրի դաստիարակները, դասվարները, մանկավարժական այլ աշխատողներ, ուսանողներ, ծնողներ, ովքեր հետաքրքրված են ազգային պարերգերով և դրանց տարածումով։
Ակնկալվող արդյունքներ
- պարային հիմնական դիրքերի ու շարժումների իմացություն,
- ազգային պարին բնորոշ շարժումների, պարային դիրքերի, երաժշտությանը համապատասխան պար բեմադրելու կարողությունների ձեռքբերում,
- պարային կեցվածքների ճիշտ պահպանում՝ մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումով,
- ազգային բազմաթիվ ու բազմազան պարերգերի, մանկական խաղ-պարերի իմացություն,
- սովորողների ուսումնական գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ) պարային շարժումների ճիշտ ուսուցում,
- տարատարիք սովորողների հետ համատեղ պարային նախագծերի մշակում, կիրառում,
- ազգային ծեսերի և դրանց հատուկ պարերի ծագման, պատմության մասին իմացություն,
- պարերգերի իմացություն, կատարում, ազգային ինքնության պահպանում և տարածում:
Պարացանկ՝
- Գյովնդ
- Ապարանի գյովնդ
- Մշո քոչարի
- Վեր-վերի
- Աղքտի քոչարի
- Կռնկավե
- Լորկե
- Էջմիածնի
- Ծաղկաձորի
- Լուտկի
- Երեք ոտք
- Կտկտիկ
- Կիլիկիո դապկե
- Բուլանխի քոչարի
- Շավալի
- Խոշ բիլազիգ
- Մշո քոչարի
- Ասմար
- Կոմիտասի շորոր
- Սասնա շորոր
- Արզումանի
- Զընգրտան
- Ռոստոմի
- Չաչանե
- Քերծի
- Շատախի ռազմապար
- Յարխուշտա
- Մայրոկե
Երգացանկ՝
- Հոյ նար
- Լեյլմ լե լե
- Թամզարա
- Տալտալա
Պարերի եւ երգերի ցանկը ենթակա է փոփոխման, համալրման։