Рубрика: Без рубрики, Նախագիծ, Նռանե, Երաժշտական

Ազգային երգ ու պարի ուսուցման դասվարների սեմինար

Ազգային երգ ու պարային սեմինար դաստիարակների, դասվարների, դասավանդողների, պարով հետաքրքրվողների համար։ 

Պարային ակումբում անցկացվում են բաց պարապմունքներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրված է ազգային երգ ու պարով, կրող ու տարածող է։

Պարի սեմինարը անցկացվելու է կրթահամալիրի «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։ Սրահը լայն, լուսավոր, օդափոխված տարածք է՝ հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Սեմինաինեիհ անցկացվում են նաև կրթահամալիրի Մարմարյա սրահում, բացօթյա միջավայրում՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի բաց, ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու նպատակով:

Օր` ուրբաթ

Ժամը`14։30-15։10

Սեմինարի  գործունեության օրեր`

 Պարի սեմինարների խնդիրներն ու նպատակներն են՝

  • ուսումնասիրել և ներկայացնել ՝ Մեծ հայքի երգերն ու պարերը
  • ուրբաթ համերգների մասնակցություն
  • ամենշաբաթյա պարապմունքների ընթացքում սովորել ընտրված մարզի ազգային երգն ու պարը, պարերգերը, (պարուսուցումը ուղեկցվում է խմբային երգեցողությամբ),
  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան տարածաշրջանների մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ազգային խաղերը, երգն ու պարը,
  • կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, դրանց միջոցով ծանոթանալ Հայաստանի մարզերի մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին, ծեսերին, ազգային խաղերին, երգ ու պարին, տեղափոխել կթահամալիր,
  • համագործակցել այլ դպրոցների, պարտեզների դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ, տարածել ազգային պարերգերը, ծեսերը, խաղերը։

Սեմկնարը անցկացվում է շաբաթական մեկ անգամ՝ ըստ մշակած աշխատակագի և աշխատաժամանակի (անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվող)։

Սեմինարի մասնակիցները

Սեմինարի մասնակիցներն են կրթահամալիրի  դաստիարակները, դասվարները, մանկավարժական այլ աշխատողներ,  ուսանողներ, ծնողներ, ովքեր հետաքրքրված են ազգային պարերգերով և դրանց տարածումով։

Ակնկալվող արդյունքներ

  • պարային հիմնական դիրքերի ու շարժումների իմացություն,
  • ազգային պարին բնորոշ շարժումների, պարային դիրքերի կարողությունների ձեռքբերում,
  • պարային կեցվածքների ճիշտ պահպանում՝ մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումով,
  • ազգային բազմաթիվ ու բազմազան պարերգերի, մանկական խաղ-պարերի իմացություն,
  • սովորողների ուսումնական գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ) պարային շարժումների ճիշտ ուսուցում,
  • տարատարիք սովորողների հետ համատեղ պարային նախագծերի մշակում, կիրառում,
  • ազգային ծեսերի և դրանց հատուկ պարերի ծագման, պատմության մասին իմացություն,
  • պարերգերի իմացություն, կատարում, ազգային ինքնության պահպանում և տարածում:

Արդյուքում` Դասվարը կկարողանա, որպես պարուսույց, կազմակերպել պարող դասարան նախագիծը

Պարացանկ՝

  • Գյովնդ
  • Ապարանի գյովնդ
  • Մշո քոչարի
  • Վեր-վերի
  • Աղքտի քոչարի
  • Կռնկավե
  • Լորկե
  • Էջմիածնի
  • Ծաղկաձորի
  • Լուտկի
  • Երեք ոտք
  • Կտկտիկ
  • Կիլիկիո դապկե
  • Բուլանխի քոչարի
  • Շավալի
  • Խոշ բիլազիգ
  • Մշո քոչարի
  • Ասմար
  • Կոմիտասի շորոր
  • Սասնա շորոր
  • Արզումանի
  • Զընգրտան
  • Ռոստոմի
  • Չաչանե
  • Քերծի
  • Շատախի ռազմապար
  • Յարխուշտա
  • Մեյրոքե

Պարերի ցանկը ենթակա է փոփոխման, համալրման։

Բլոգի հղումը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s