Рубрика: Без рубрики

Նռանե երգ ու պարի դաստիարակների համույթ

Վայրը՝ ՄՍԿՀ Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ

Օրը՝ երկուշաբթի, ուրբաթ

Ժամը՝

  • 13:30-14։30
  • 14։00-15:00

Օր՝ երկ

Ազգային երգ ու պարային ակումբը դաստիարակների, դասվարների, դասավանդողների, պարով հետաքրքրվողների խումբ է:

Պարային ակումբում անցկացվում են բաց պարապմունքներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրված է ազգային երգ ու պարով, կրող ու տարածող է։        Պարի ակումբը գործում էկրթահամալիրի «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։ Սրահը լայն, լուսավոր, օդափոխված տարածք է՝ հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Ակումբի պարապմունքներն անցկացվում են նաև կրթահամալիրի Մարմարյա սրահում, բացօթյա միջավայրում՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի բաց, ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու նպատակով:

 Պարի ակումբի խնդիրներն ու նպատակներն են՝

  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան մարզերի, Արցախի և Ջավախքի ազգային երգն ու պարը, պարերգերը, ազգագրությունը,
  • ամենշաբաթյա պարապմունքների ընթացքում սովորել ընտրված մարզի ազգային երգն ու պարը, պարերգերը, (պարուսուցումը ուղեկցվում է խմբային երգեցողությամբ),
  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան մարզերի  մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ազգային խաղերը, երգն ու պարը,
  • կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, դրանց միջոցով ծանոթանալ Հայաստանի մարզերի մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին, ծեսերին, ազգային խաղերին, երգ ու պարին, տեղափոխել կթահամալիր, 
  • համագործակցել այլ դպրոցների, պարտեզների դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ, տարածել ազգային պարերգերը, ծեսերը, խաղերը։

Ակումբի  գործունեության օրեր

Ակումբը գործում է շաբաթական երկու անգամ՝ ըստ մշակած աշխատակագի և աշխատաժամանակի (անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվող)։

Ակումբի անդամները

Ակումբի անդամներն են կրթահամալիրի  դաստիարակները, դասվարները, մանկավարժական այլ աշխատողներ,  ուսանողներ, ծնողներ, ովքեր հետաքրքրված են ազգային պարերգերով և դրանց տարածումով։

Ակնկալվող արդյունքներ

  • պարային հիմնական դիրքերի ու շարժումների իմացություն,
  •  ազգային պարին բնորոշ շարժումների, պարային դիրքերի, երաժշտությանը համապատասխան պար բեմադրելու կարողությունների ձեռքբերում,
  • պարային կեցվածքների ճիշտ պահպանում՝ մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումով,
  •  ազգային բազմաթիվ ու բազմազան պարերգերի, մանկական խաղ-պարերի իմացություն,
  • սովորողների  ուսումնական գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ) պարային շարժումների ճիշտ ուսուցում,
  • տարատարիք սովորողների հետ համատեղ պարային նախագծերի մշակում, կիրառում,
  • ազգային ծեսերի և դրանց հատուկ պարերի  ծագման, պատմության մասին իմացություն,
  • պարերգերի իմացություն, կատարում, ազգային ինքնության պահպանում և տարածում:

Պարացանկ՝

  • Գյովնդ
  • Ապարանի գյովնդ
  • Մշո քոչարի
  • Վեր-վերի
  • Աղքտի քոչարի
  • Կռնկավե
  • Լորկե
  • Էջմիածնի
  • Ծաղկաձորի
  • Լուտկի
  • Երեք ոտք
  • Կտկտիկ
  • Կիլիկիո դապկե
  • Բուլանխի քոչարի
  • Շավալի
  • Խոշ բիլազիգ
  • Մշո քոչարի
  • Ասմար
  • Կոմիտասի շորոր
  • Սասնա շորոր
  • Արզումանի
  • Զընգրտան
  • Ռոստոմի
  • Չաչանե
  • Քերծի
  • Շատախի ռազմապար
  • Յարխուշտա
  • Մայրոկե

Երգացանկ՝

  • Հոյ նար
  • Լեյլմ լե լե
  • Թամզարա
  • Տալտալա

Պարերի եւ երգերի ցանկը ենթակա է փոփոխման, համալրման։

Բլոգի հղում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s