Рубрика: Без рубрики

Ատամհատիկի ծես. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամում

Մայիսի 26

Անցկացման վայրը՝

Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցի«Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի բակում, նախակրթարանում

Սկիզբը` 12:00  

12:00. Մանուկների օրհնություն Սուրբ Սարգիս եկեղեցում․12:30. Քայլքով «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի բակ13:00․ «Ատամհատիկ» տոնախմբություն Ծաղկունքի 2-4 տարեկանների խմբում կամ բակում

Մասնակիցներ՝

2019 -2021 թ. ծնված երեխաները իրենց մայրիկների հետ, դասավանդողներ , հյուրեր։

«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր

Միասնական պարերգ`«Թամզարա»Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»Ատամ, ատամ, դուս արիԱտամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— ․․․ ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.․․․ կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.․․․ կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ ․․․
Էս՝․․․,

Էս՝ ․․․․
Էս՝ ․․․,

Էս՝ ․․․․,
Էս՝ ․․․,
Էս՝ ․․․,
Էս՝   էլ ․․․

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Միասնական խաղ-ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

Հյուրասիրություն- ցուցահանդես՝

Փոխինդ, հալվա, գաթա, թխվածքաբլիթներ, հատիկՏարոսիկներ որոնց վրա գրված են բարեմախթանքներ, շնորհավորանք։

Ձևավորում՝

 Տաղավարի գեղեցիկ ձևավորում _ փուչիկներ, ատամիկներ և հետաքրքիր աքսեսուարներ։Ատամիկով հագուստ փոքրիկներին։

Տոնախմբության պատասխանատուներ՝ 

2-4 տարեկանների խմբի կազմակերպիչ` Անի Ղազարյան, երաժիշտներ` Մարինե Մկրտչյան, Սյուզի Մարգարյան, Լաերտ Գրիգորյան, լաբորատորիայի ղեկավար` Նելի Արղության, լուսանկարիչ ուսանողներ:

Նվերներ 2019-2021 թ. ծնված փոքրիկների:

Рубрика: Без рубрики

Հաջողված նախագծեր

Մայիս ամիսը շատ հագեցած էր տարբեր նախագծերով։ Ոզում եմ նշել《Նռանե》դաստիարակների պարային համույթը` մի խումբ դաստիարակներ, ովքեր մեծ սիրուվ կատարում են ազգային երգեր և պարեր։

«Նռանե» դաստիարակների պարային համույթ`

Համույթի պարապմունքներ`

երկուշաբթի`13։30֊14։20

Ուրբաթ 14։00֊ 14։50

Վայրը` «Լիսիցյան» կենտրոնին կից պարասրահ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ

Մայիսյան հավաքներին ընդառաջ՝ Նելի Արղությանի առաջարկով սեմինարներին ուբաթ օրերը միացան նաև սաների ծնողները, որպեսզի իրենց երեխաների, դաստիարակների հետ սովորեն ազգային պարերը, ծանոթանան և ճանաչեն։ Ծնողները համույթի աջակցությամբ շատ արագ սովորեցին մեր ազգային մի քանի պարտարբեր տարածաշրջանների և տարբեր բարդությունների։ Ուզում եմ առանձնահատուկ կարևորել թիմի միասնականությունը, արագ արձագանքելու ու համատեղ աշխատելու կարողությունները։ Ծնողական համայնքի հետ աշխատանքը ծայրահեղ դժվար կլիներ, եթե «Նռանե»-ն չաշխատեր մեկ մարդու նման։ Ինչո՞ւ եմ նախագիծը համարում հաջողված

«Նռանե» համույթի նոր պարերի արագ ուսուցում

Իրենց մշակութային իմացությամբ կարողանում են ներգրավվել ծնողներին։

Սովորեցնում են պարերը ծնողներին։

Մշակույթը ազգի դեմքն է։ Համույթը տարածում է մշակույթը ոչ միայն կրթահամալիրում, այլև կրթահամալիրի սահմաններից դուրս։

Рубрика: Без рубрики

Սեբաստացի կրթահամալիրում գործող` 《Եռյակ》,《Նռանե》,《Սեբաստացի նվագախումբ》 խմբերի մայիս ամսվա հաշվետվություն

Այս ամիս համույթը իր ծնողական համայնքով սովորում և ուսումնասիրում է ազգային պարերը, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ծնող ճանաչի և իր օրինակով ուղղորդի երեխային դեպի ազգային մշակույթ

  • 《Նռանե》երգի պարի համույթ`

Եռյակ ակումբը սովորողների թիմ է, ովքեր հետազոտում` սովորում են ազգային պարեր, որոնք հանրակրթական դասերի ժամանակ դժվար է յուրացվում կամ գրեթե չեն պարվում ժողովրդի ուշադրությունից դուրս մնալու պատճառով։

Նվագախումբը վերցնելով հիմք մեր ազգային երաժշտությունը` ներկայացնում է հայկական ազգային և այլ դասական գործիքավորմամբ, ցույց տալով որ մշակույթը չունի սահմաններ և սահմանումներ։

Սովորողները ցույց տվեցին որ կարող են լինել միասնական իրենց դասվարի հետ

Ճամփորդություն փորձի փոխանակման շատ լավ հնարավորություն են։

Рубрика: Без рубрики

Աշխատանքային այց Սևան Մայիսի 19

Աշխատանքային հինգշաբթին Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք գյուղում և Սևան քաղաքում, մայիսի 19, 2022թ.

Օրակարգ`

Մեկնումը՝ ժամը 08։45, Մայր դպրոցի կայանատեղիից

•10։30-11.00՝ գ․ Դդմաշեն. ժամերգություն Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցում
•11։30-12։30՝Դդմաշենի դպրոց.
կոպալի ուսուցում, ռազմապարեր. Լաերտ Գրիգորյան և սովորողներ` Լիաննա Դոխոյան, Անի Հարությունյան

•12.45` ընդմիջում Ծաղկունքի դպրոցում

•13։30-14։00՝ Հարսանյաց ծեսի ներկայացում Սևանի մշակույթի տանը

•14։00՝ այցելություն Սևան ազգային պարկ


•15.00՝ «Ուսումնական ամառ 2022» ներկայացում․ Սևանի Բիզնեսի և նորամուծությունների կենտրոն
Մասնակիցներ՝ Սևանի, Գագարին ավանի, Գեղամավանի մշակույթի տների տնօրեններ, «Սևան» երիտասարդական ՀԿ, Գագարին կլաստերի դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, Մարտունու համայնքապետարանից ներկայացուցիչ, Սևան քաղաքի դպրոցների ղեկավարներ

Մասնակիցներ՝

1․ Աշոտ Բլեյան

2․ Սյուզի Մարգարյան

3․ Սեդա Թևանյան

4․ Մարիամ Մնացականյան

5․ Լաերտ Գրիգորյան

6. Հուրի Աթարյան

7. Իրինա Կորովինա

8․ Սմբատ Պետրոսյան

9․ Լիաննա Դոխոյան

10․ Անի Հարությունյան

11․ Աստղիկ Գաբոյան

12․ Էլեն Պողոսյան- ֆոտոլուսաբանող

13․ Տիգրան Գասպարյան- ֆոտոլուսաբանող

Համակարգող ` Սյուզի Մարգարյան

Рубрика: Без рубрики

Մայիսի 14 մաքրումի օր

Շուրջտարյա մաքրության մեկնարկով՝ամառային հարսանեկան ճամբարի մեկնարկ  «Գագարին» նախագծի 5 գյուղերում.

Աջակից՝ «Դար» հիմնադրամ

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, նախագծի դպրոցների սովորողներ, դասավանդողներ, Սևան համայնք

Մաքրման տարածք՝ Դդմաշենից դեպի Ծաղկունք, հին կամրջի տարածք

2022թ մայիսի 14

Մեկնումը՝ ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ ժամը 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Համակարգող ` Գոհար Եղոյան

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Կլոր սեղան

Օրը` մայիսի 24

Ժամը` 14։00

Վայրը`

Նպատակը`

  • Ներկայացնել պարային կյանքը կրթահամալիրում
  • Խոսել խնդիրների մասին, որոնք խանգարում են ազգային երգի, պարի ուսուցմանը
  • Ներկայացնել պարը ոչ թե, որպես դաս` այլ մշակույթի հետազոտություն։

1.Հաջողված նախագծեր դասապրոցեսում`

Խնդիրները` միջին դպրոցում

  • Սովորողի գերակտիվություն
  • Ազգային երգի ու պարի հանդեպ բացասական տրամադրվածություն
  • Դասարաններում տղա ու աղջիկ բաժանում
  • Սխալ նախատրամադրում

2.Ակումբներ`

  • 《Եռյակ》սովորողների երգի պարի համույթ
  • 《Նռանե》 դաստիարակների երգի պարի համույթ

Ակումբների ներկայացումը բանավոր։