Մայիս ամիսը շատ հագեցած էր տարբեր նախագծերով։ Ոզում եմ նշել《Նռանե》դաստիարակների պարային համույթը` մի խումբ դաստիարակներ, ովքեր մեծ սիրուվ կատարում են ազգային երգեր և պարեր։
«Նռանե» դաստիարակների պարային համույթ`
Համույթի պարապմունքներ`
երկուշաբթի`13։30֊14։20
Ուրբաթ 14։00֊ 14։50
Վայրը` «Լիսիցյան» կենտրոնին կից պարասրահ
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ
Մայիսյան հավաքներին ընդառաջ՝ Նելի Արղությանի առաջարկով սեմինարներին ուբաթ օրերը միացան նաև սաների ծնողները, որպեսզի իրենց երեխաների, դաստիարակների հետ սովորեն ազգային պարերը, ծանոթանան և ճանաչեն։ Ծնողները համույթի աջակցությամբ շատ արագ սովորեցին մեր ազգային մի քանի պարտարբեր տարածաշրջանների և տարբեր բարդությունների։ Ուզում եմ առանձնահատուկ կարևորել թիմի միասնականությունը, արագ արձագանքելու ու համատեղ աշխատելու կարողությունները։ Ծնողական համայնքի հետ աշխատանքը ծայրահեղ դժվար կլիներ, եթե «Նռանե»-ն չաշխատեր մեկ մարդու նման։ Ինչո՞ւ եմ նախագիծը համարում հաջողված
«Նռանե» համույթի նոր պարերի արագ ուսուցում
Իրենց մշակութային իմացությամբ կարողանում են ներգրավվել ծնողներին։
Սովորեցնում են պարերը ծնողներին։
Մշակույթը ազգի դեմքն է։ Համույթը տարածում է մշակույթը ոչ միայն կրթահամալիրում, այլև կրթահամալիրի սահմաններից դուրս։