Рубрика: Без рубрики

Ազգագրական պարերի վերամշակում / ձայնագրում։

Մասնակիցները

Երաժշտական լաբորոտորիայի ղեկավար — Էմիլ Զաքարյան

9 դասարանի սովորող — Արամ Գրիգորյան

Նախագծի ժամկետը — 2022 թվական, հունիս ամիս։

Նախագծի նպատակ

  • Ազգագրային պարերի ձայնագրում

Խնդիրներ

  • Պարերի երաժշտական մշակում
  • Ձայնագրություն
  • Ձայնագրության մշակում

Նախագծի իրականացման ընթացքը՝

Ընթացքը

Մասնախմբի կողմից ընտրվել են անհրաժեշտ պարերը:
Առաջին փուլում ձայնագրվում են տարբեր գործիքները առանձին-առանձին:
 Այնուհետև համադրվելով առանձին ձայնագրությունները միասին, մշակվում են ձայնագրման լաբորատորիայում:
Գործիքային կատարումները կարվեն Լաերտ Գրիգորյանի կողմից,մշակումները՝ Էմիլ Զաքարյանի և Արամ Գրիգորյանի (9-2 դասարան) :

Գործիքներ

Ազգագրական պարերի ձայնագրում նվագարաննր`

  • Շվի
  • Բլուլ
  • Կոպալ-Դհոլ
  • Զուռնա

Նախնական ընտրված պարերը

  • Իշխանաց պար կամ Շեյխանի
  • Ապարանի Գյովնդ
  • Վասպուրականի ճամփու պար
  • Վասպուրականի Շորոր

Արդյունք
Կունենանք որակյալ երաժշտություն,որը կարող ենք օգտագործել դասընթացների,փառատոնների,ծեսերի ժամանակ։

Рубрика: Без рубрики

Հունիս ամսվա հաշվետվություն

《Նռանե》 համույթ`

Համույթի հետ պարապմունքներն անցնում են կրթահամալիրի օրացույցին զուգահեռ, այս ամիս համույթը մասնակցեց կրթահամալիրի դասավանդող Մենուա Հարությունյանի հարսանիքին։ Հարսանիքից առաջ ուղևորվել էինք Թեժայռուքի եկեղեցի, որտեղ երգեցինք հոգևոր երգեր։

  1. Պարապմունքներ ըստ օրացույցի
  2. Ճամփորդություն դեպի Թեժայռուք
  3. Մենուա Հարությունյանի հարսանիք

Համագործակցային նախագիծ

Ուղևորություն դեպի Արցախ

Նոր ձայնագրությունների նախագիծ Էմիլ Զաքարյանի հետ

Рубрика: Без рубрики

ԿՈՊԱԼ ԴՀՈԼԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Օր` հունիսի 24

Ժամը` 13։20֊13։55

Վայրը` Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ

Նպատակը`

  • Սովորեցնել նվագել` երաժիշտներին, ովքեր չեն տիրապետում կամ վատ են տիրապետում կոպալ դհոլ գործիքին։
  • Որպես հին հայկական, ազգային հարվածային գոիծիք օգտագործել երգի և պարի դասաժամերին, միջոցառումներին։

Անհրաժեշտ պարագաներ`

Կոպալ դհոլ

Սովորելու ենք `

3/4 և 4/4 ռիթմերը

Ամփոփում`

Рубрика: Без рубрики

ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ՀԱՅՐԱՎԱՆՔՈՒՄ, ՀՈՒԼԻՍԻ 10, 2022թ.

Հուլիսի 10. իսկական հարսանիք Հայրավանքում
Համակարգումը՝ Լիսիցյան խեսերի կենտրոնի

Փեսա՝ Դավիթ Առաքելյան
Հարս՝ Հասմիկ Իսրայելյան

Ժամը՝ 14․00 Հարսանքավորների երթ Երևանից

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
15.00 Պսակադրություն Հայրավանքում (Հայր Հովհաննու վանք, Մարդաղավնյաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան կողմում, Սևանա լճի ափին). հոգևոր հովիվը՝ Տեր Սիմեոն Քահանա Հովհաննիսյան
Քահանայի ձեռամբ՝ պսակադրության արարողություն
Դպրաց դասով հարսանեկան երգողջույն.

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. եկեղեցու բակում հարսանեկան ծիսական ցնծություն

«Ծառս ի ծաղկեցավ»

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Օրհնության, շնորհավորանքի երգեր.
«Եկեք տեսեք, ծառն է ծաղկեր»․
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Ծաղիկն ու արևն են վըրան,
Արևն ու ծաղիկն են վըրան:

2. Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Արևդ անոր նըման ծաղկի,
Ծաղիկդ անոր նըման ծաղկի:

3. Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

4. Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

5. Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Հետն ըլ բերեք զույգ մը սոխակ,
Որ գան, գովեն, թագավորը:

6. Լուսավորիչ, Հայոց հայրը,
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Գովե էս մեր թագավորը,
Օրհնե էս մեր թագավորը:


«Կանաչեցավ ծառն ի խնկի»․
Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

2. Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչեցավ ծառն ի նըշին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

5. Կանաչեցավ ծառն ի կոքյով,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

6. Կանաչեցավ ծառն ի կաղնին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

Հարսնեկան պարերգեր

Կրթահամալիրից մասնակիցներ.`

  1. Աշոտ Բլեյան
  2. Բուշ Լուսինե
  3. Մարինե Մկրտչյան
  4. Սյուզի Մարգարյան
  5. Լիլիթ Առաքելյան
  6. Լուիզ Քեշիշյան
  7. Սամվել Դոխոյան
  8. Լաերտ Գրիորյան

Նախագիծը` Սյուզի Մարգարյանի

Рубрика: Без рубрики

Համագործակցային նախագիծ

Օր` հունիսի 2

Վայր` հարավային դպրոց

Հյուրեր` Դարակերտի «Դավիթ Լադոյանի» անվան դպրոցի չորրորդ դասարանի սովորողներին, ուսուցիչներին, ծնողներին և դասվար Նարինե Սարգսյանին

Պարուսուցում`

  1. Լաչին
  2. Ապարանի գյովնդ

Ամփոփում`

Рубрика: Без рубрики

Պարատուն

Պարատուն֊պարուսուցում`

Վայրը` Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ

Ժամը` 14։00֊14։45

Օր` հունիս 21,22

Նպատակը`

  • Ամառային ճամբարի ընթացքում դասավանդողի պարային գիտելիքների զարգացում։
  • Պարատուն֊պարուսուցումը ներառում է ոչ միայն նոր պարերի ուսուցում այլ նախկինում յուրացրած պարերի կրկնություն։

Պարերի ցանկ`

Ամփոփում`