Рубрика: Без рубрики

Մայիսի 14 մաքրումի օր

Շուրջտարյա մաքրության մեկնարկով՝ամառային հարսանեկան ճամբարի մեկնարկ  «Գագարին» նախագծի 5 գյուղերում.

Աջակից՝ «Դար» հիմնադրամ

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, նախագծի դպրոցների սովորողներ, դասավանդողներ, Սևան համայնք

Մաքրման տարածք՝ Դդմաշենից դեպի Ծաղկունք, հին կամրջի տարածք

2022թ մայիսի 14

Մեկնումը՝ ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ ժամը 17:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Համակարգող ` Գոհար Եղոյան

Рубрика: Без рубрики

Միջին դպրոց ուրբաթ համերգ

Օր` մայիս 13

Վայր` Միջին դպրոցի մարմարյա սրահ

Ժամը` 15։15

Համակարգող` Լուիզա Քեշիշյան

Եռյակ Ակումբ`

• Քերծի

Թաք խանչալ

Սեբաստացի նվագախումբ

• Մեր տան իտև

8֊րդ դասարանցիների միասնական պար

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Կլոր սեղան

Օրը` մայիսի 24

Ժամը` 14։00

Վայրը`

Նպատակը`

  • Ներկայացնել պարային կյանքը կրթահամալիրում
  • Խոսել խնդիրների մասին, որոնք խանգարում են ազգային երգի, պարի ուսուցմանը
  • Ներկայացնել պարը ոչ թե, որպես դաս` այլ մշակույթի հետազոտություն։

1.Հաջողված նախագծեր դասապրոցեսում`

Խնդիրները` միջին դպրոցում

  • Սովորողի գերակտիվություն
  • Ազգային երգի ու պարի հանդեպ բացասական տրամադրվածություն
  • Դասարաններում տղա ու աղջիկ բաժանում
  • Սխալ նախատրամադրում

2.Ակումբներ`

  • 《Եռյակ》սովորողների երգի պարի համույթ
  • 《Նռանե》 դաստիարակների երգի պարի համույթ

Ակումբների ներկայացումը բանավոր։

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Նռանե, Եռյակ, Երաժշտական

Սեբաստացի կրթահամալիրում գործող` 《Եռյակ》,《Նռանե》,《Սեբաստացի նվագախումբ》 խմբերի Ապրիլ ամսվա հաշվետվություն

Նռանե համույթը Սյուզի Մարգարյանի առաջարկով և խմբավարությամբ համույթի պարապմունքներին զուգահեռ սովորեց Տեր ողորմյա շարականը, որը կատարեց ապրիլի 15 ին ուսումնական ժամերգության ժամանակ։

Նռանե երգի պարի համույթ`

Եռյակ ակումբ`

Ակումբը Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ. 12-րդ երևանյան համերգ-նախագծի շրջանակներում ներկայացրեց համշենի և Տրապիզոնի տարածաշրջանների պարեր` Չըֆթ այաք, Սըք րիզե։

Սեբաստացի նվագախումբ`

Տիգրան Զոհրաբյանի և Մարինե Մկրտչյանի առաջարկով նվագախմբի հետ սովորեցինք Տալ֊տալա երգ֊պարի երաժշտությունը և` Տուր քո սիրտը, տուր քո հոգին կամ՝ «Տանցույուտ վսյե». Մեդիաուրբաթ-համերգի շրջանակում ներկայացրեցինք

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Երաժշտական

Մարտ ամսվա ամփոփում

  • Նռանե
    • Օր` մարտի 4,7,11,14,19,28,31
    • Վայր` Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ
  • Եռյակ
    • Օր` մարտի 2,7,9,14,16,28,30
    • Վայր` Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ
  • Նվագախումբ
    • Օր` մարտի 1,3,8,10,15,17,29,31
    • Վայր` Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ
  • Դասվարների պարի սեմինար
    • Օր` չորեքշաբթի
    • Վայր` յուրաքանչյուր չորեքշաբթի ըստ օրացույցի դպրոցներում

Ուրբաթ համերգ

Եռօրյա պարուսուցում Գագարին ավանում հարսանեկան ճամբար 2022 նախագծով

Հանդիպում հինգ տարեկանների ծնողական համայնքի հետ

Рубрика: Без рубрики

Նռանե երգ ու պարի դաստիարակների համույթ

Վայրը՝ ՄՍԿՀ Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ

Օրը՝ երկուշաբթի, ուրբաթ

Ժամը՝

  • 13:30-14։30
  • 14։00-15:00

Օր՝ երկ

Ազգային երգ ու պարային ակումբը դաստիարակների, դասվարների, դասավանդողների, պարով հետաքրքրվողների խումբ է:

Պարային ակումբում անցկացվում են բաց պարապմունքներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրված է ազգային երգ ու պարով, կրող ու տարածող է։        Պարի ակումբը գործում էկրթահամալիրի «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։ Սրահը լայն, լուսավոր, օդափոխված տարածք է՝ հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Ակումբի պարապմունքներն անցկացվում են նաև կրթահամալիրի Մարմարյա սրահում, բացօթյա միջավայրում՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի բաց, ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու նպատակով:

 Պարի ակումբի խնդիրներն ու նպատակներն են՝

  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան մարզերի, Արցախի և Ջավախքի ազգային երգն ու պարը, պարերգերը, ազգագրությունը,
  • ամենշաբաթյա պարապմունքների ընթացքում սովորել ընտրված մարզի ազգային երգն ու պարը, պարերգերը, (պարուսուցումը ուղեկցվում է խմբային երգեցողությամբ),
  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան մարզերի  մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ազգային խաղերը, երգն ու պարը,
  • կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, դրանց միջոցով ծանոթանալ Հայաստանի մարզերի մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին, ծեսերին, ազգային խաղերին, երգ ու պարին, տեղափոխել կթահամալիր, 
  • համագործակցել այլ դպրոցների, պարտեզների դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ, տարածել ազգային պարերգերը, ծեսերը, խաղերը։

Ակումբի  գործունեության օրեր

Ակումբը գործում է շաբաթական երկու անգամ՝ ըստ մշակած աշխատակագի և աշխատաժամանակի (անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվող)։

Ակումբի անդամները

Ակումբի անդամներն են կրթահամալիրի  դաստիարակները, դասվարները, մանկավարժական այլ աշխատողներ,  ուսանողներ, ծնողներ, ովքեր հետաքրքրված են ազգային պարերգերով և դրանց տարածումով։

Ակնկալվող արդյունքներ

  • պարային հիմնական դիրքերի ու շարժումների իմացություն,
  •  ազգային պարին բնորոշ շարժումների, պարային դիրքերի, երաժշտությանը համապատասխան պար բեմադրելու կարողությունների ձեռքբերում,
  • պարային կեցվածքների ճիշտ պահպանում՝ մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումով,
  •  ազգային բազմաթիվ ու բազմազան պարերգերի, մանկական խաղ-պարերի իմացություն,
  • սովորողների  ուսումնական գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ) պարային շարժումների ճիշտ ուսուցում,
  • տարատարիք սովորողների հետ համատեղ պարային նախագծերի մշակում, կիրառում,
  • ազգային ծեսերի և դրանց հատուկ պարերի  ծագման, պատմության մասին իմացություն,
  • պարերգերի իմացություն, կատարում, ազգային ինքնության պահպանում և տարածում:

Պարացանկ՝

  • Գյովնդ
  • Ապարանի գյովնդ
  • Մշո քոչարի
  • Վեր-վերի
  • Աղքտի քոչարի
  • Կռնկավե
  • Լորկե
  • Էջմիածնի
  • Ծաղկաձորի
  • Լուտկի
  • Երեք ոտք
  • Կտկտիկ
  • Կիլիկիո դապկե
  • Բուլանխի քոչարի
  • Շավալի
  • Խոշ բիլազիգ
  • Մշո քոչարի
  • Ասմար
  • Կոմիտասի շորոր
  • Սասնա շորոր
  • Արզումանի
  • Զընգրտան
  • Ռոստոմի
  • Չաչանե
  • Քերծի
  • Շատախի ռազմապար
  • Յարխուշտա
  • Մայրոկե

Երգացանկ՝

  • Հոյ նար
  • Լեյլմ լե լե
  • Թամզարա
  • Տալտալա

Պարերի եւ երգերի ցանկը ենթակա է փոփոխման, համալրման։

Բլոգի հղում

Рубрика: Без рубрики

Նվագարանային համույթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծվում է նվագարանների համույթ:

համույթում կարող են ընդգրկվել շվի, բլուլ, պկու, դուդուկ, զուռնա, քանոն, թառ, սազ, քամանչա, ուդ, դհոլ, կոպալ դհոլ, դափ եւ այլ գործիքներ նվագող սովորողները, դասավանդողները ու ծնողները։

Նախնական հմտություններ ՝ տիրապետել վերը նշված գործիքներից գոնե մեկը

Նպատակը՝

  • Կրթահամալիրում զարգացնել ազգային նվագարաններով երգերի ու պարերի կատարումները
  • ծեսերի ժամանակ օգտագործել կենդանի երաժշտություն
  • սովորողներին ցուցադրել հին ազգային գործիքները ինչպես ավանդական այնպես էլ ժամանակակից մոտիվներով
  • Նախագծային համագործակցություն կրթահամալիրում գործող ստեղծագործական խմբերի, համույթների հետ
  • Մասնակցություն ծիսական հավաքներին

Երգերի ցանկ՝

Պարերի ցանկ՝

Պարապմունքների վայրը՝

Սրբուհի Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ

Օրը՝ Երեքշաբթի, հինգշաբթի

Ժամը՝ 10:55-12:35

համագործակզություն կրթահամալիրի դասավանդող երաժիշիտ -կազմակերպիչների հետ

Համաղեկավարներ՝ Տաթեւ Առուստամյան Մարիամ Մնացականյան, Լաերտ Գրիգորյան։

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Նռանե, Երաժշտական

Ազգային երգ ու պարի ուսուցման դասվարների սեմինար

Ազգային երգ ու պարային սեմինար դաստիարակների, դասվարների, դասավանդողների, պարով հետաքրքրվողների համար։ 

Պարային ակումբում անցկացվում են բաց պարապմունքներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրված է ազգային երգ ու պարով, կրող ու տարածող է։

Պարի սեմինարը անցկացվելու է կրթահամալիրի «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։ Սրահը լայն, լուսավոր, օդափոխված տարածք է՝ հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Սեմինաինեիհ անցկացվում են նաև կրթահամալիրի Մարմարյա սրահում, բացօթյա միջավայրում՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի բաց, ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու նպատակով:

Օր` ուրբաթ

Ժամը`14։30-15։10

Սեմինարի  գործունեության օրեր`

 Պարի սեմինարների խնդիրներն ու նպատակներն են՝

  • ուսումնասիրել և ներկայացնել ՝ Մեծ հայքի երգերն ու պարերը
  • ուրբաթ համերգների մասնակցություն
  • ամենշաբաթյա պարապմունքների ընթացքում սովորել ընտրված մարզի ազգային երգն ու պարը, պարերգերը, (պարուսուցումը ուղեկցվում է խմբային երգեցողությամբ),
  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան տարածաշրջանների մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ազգային խաղերը, երգն ու պարը,
  • կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, դրանց միջոցով ծանոթանալ Հայաստանի մարզերի մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին, ծեսերին, ազգային խաղերին, երգ ու պարին, տեղափոխել կթահամալիր,
  • համագործակցել այլ դպրոցների, պարտեզների դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ, տարածել ազգային պարերգերը, ծեսերը, խաղերը։

Սեմկնարը անցկացվում է շաբաթական մեկ անգամ՝ ըստ մշակած աշխատակագի և աշխատաժամանակի (անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվող)։

Սեմինարի մասնակիցները

Սեմինարի մասնակիցներն են կրթահամալիրի  դաստիարակները, դասվարները, մանկավարժական այլ աշխատողներ,  ուսանողներ, ծնողներ, ովքեր հետաքրքրված են ազգային պարերգերով և դրանց տարածումով։

Ակնկալվող արդյունքներ

  • պարային հիմնական դիրքերի ու շարժումների իմացություն,
  • ազգային պարին բնորոշ շարժումների, պարային դիրքերի կարողությունների ձեռքբերում,
  • պարային կեցվածքների ճիշտ պահպանում՝ մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումով,
  • ազգային բազմաթիվ ու բազմազան պարերգերի, մանկական խաղ-պարերի իմացություն,
  • սովորողների ուսումնական գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ) պարային շարժումների ճիշտ ուսուցում,
  • տարատարիք սովորողների հետ համատեղ պարային նախագծերի մշակում, կիրառում,
  • ազգային ծեսերի և դրանց հատուկ պարերի ծագման, պատմության մասին իմացություն,
  • պարերգերի իմացություն, կատարում, ազգային ինքնության պահպանում և տարածում:

Արդյուքում` Դասվարը կկարողանա, որպես պարուսույց, կազմակերպել պարող դասարան նախագիծը

Պարացանկ՝

  • Գյովնդ
  • Ապարանի գյովնդ
  • Մշո քոչարի
  • Վեր-վերի
  • Աղքտի քոչարի
  • Կռնկավե
  • Լորկե
  • Էջմիածնի
  • Ծաղկաձորի
  • Լուտկի
  • Երեք ոտք
  • Կտկտիկ
  • Կիլիկիո դապկե
  • Բուլանխի քոչարի
  • Շավալի
  • Խոշ բիլազիգ
  • Մշո քոչարի
  • Ասմար
  • Կոմիտասի շորոր
  • Սասնա շորոր
  • Արզումանի
  • Զընգրտան
  • Ռոստոմի
  • Չաչանե
  • Քերծի
  • Շատախի ռազմապար
  • Յարխուշտա
  • Մեյրոքե

Պարերի ցանկը ենթակա է փոփոխման, համալրման։

Բլոգի հղումը