Рубрика: Без рубрики, Գրադարան

Բակալավրի ավարտական աշխատանքներ

Ես Լաերտ Գրիգորյանս 2016թ-ին ընդունվել եմ ՀԱՊՀ֊ ի երկրորդ կուրս, երկու տարի ընդհատել եմ ուսումս անցնելով ծառայության, որից հետո վերականգնվել ու համարվում էի ուսանող մինչև 2020թ֊ի հունիսի 10֊ը։ հունիսի 10 ին պաշտպանեցի դիպլոմային աշխատանքս ու ավարտեցի ՀԱՊՀ֊ը։ Դիպլոմային աշխատանքիս թեման էր՝ 《Շարժման տվիչով էլեկտրոնային պահակային սարքի մշակում》֊ը, շատ հետաքրքիր ու աշխատատար պրոցես էր շնորհակալ եմ իմ ղեկավարին (Պ. Շիրինյանին), որ աջակցեց ու ուղղորդեց մինչև պաշտպանության օրը։ Ձեզ եմ ներկայացնում մի քանի նմուշ իմ աշխատանքից՝

ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
ՇԱՐԺՄԱՆ ՏՎԻՉՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՀԱԿԱՅԻՆ
ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

Ավարտական աշխատանքում կատարվել է տեխնիկական տեսողության համա-
կարգեր աշխատանքի սկզբունքների և միջոցների համեմատական վերլուծություն, որի
հիման վրա մշակվել է սարքավորման կառուցվածքային սխեման և ընտրվել նրա առան-
ձին հանգույցները:
Մշակվել կենդանի օրգանիզմի շարժման հայտնաբերման, քանակի և շարժման
տվիչի տեսադաշտում գտնվելու տեվողության չափման և արդյունքի LCD դիսփլեյ արտա-
ցոլման միկրոկոնտրոլերային սարքավորում, որի ծրագրային ապահովումը կարգաբերվել
է AVR Studio 4.12 ինտեգրված ծրագրավորման միջավայրում և աշխատանքը ստուգվել
Proteus VSM-ում և իրական միկրոկոնտրոլերում (Atmega16):
Ներկայացվում է արգելքի հայտնաբերման սարքավորման գործող մակետը:
Նկ.՝25: Աղյ.՝ 15: Օգտ. Գրակ.՝ 13 անուն:

Это слайд-шоу требует JavaScript.