Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Երաժշտական, Ծրագրեր

Սովորող սովորեցնող նախագիծ

Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզ

Օր՝ նոյմբերի 18

Ժամը՝ 12:30

Նպատակը՝

  1. Ազգային պարի տարածումը սովորողի աջակցությամբ
  2. Սովորողին մոտեցնել մշակույթի տարածմանն ու պահպանմանը
  3. Բարձրացնել ազգային երգի ու պարի կարգավիճակը սովորողի մտահորիզոնում

Ուսուցանվող պարերի ցանկ՝

Նախաձեռնողներ՝

Աջակցությամբ՝ Մարիամ մնացականյանի եւ Լուսինե Բուշի

Համակարգող՝ Լաերտ Գրիգորյան

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Նախագիծ, Եռյակ, Երաժշտական, Ծրագրեր

Ուսումնական տարվա պարուսուցման նախագիծ

Նպատակը՝ սովորեցնել սովորողներին ազգային պար, մոտեցնել ազգային արժեքներին, բարձրացնել ազգային մշակույթի սանդղակը։

Ծրագրում՝

  • Պարուսուցում
  • Ազգային խաղերի ուսուցում
  • Ճանապարհորդություն
  • Ներդպրոցական եւ արտադպրոցական միջոցառումների կազմակերպում

Նախատեսվող պարերի ցանկ՝

  • 6-րդ դասարանցիներ՝
    • Գյովնդ
    • Ապարանի Գյովնդ
    • Մշո քոչարի
    • Ասմար
    • Կոմիտասի շորոր
    • Սասնա շորոր

Պարերը, որոնք նշված են 6-րդ դասարանցիների ուսուցման համար՝ կատարողական ավելի պարզ են, ավելի հեշտ են յուրացվում եւ իրենց մեջ պարունակում են հայ ազգային պարերում հաճախ հանդիպող պարային շարժումներ: Յուրացնելով այս պարերը սովորողի համար ավելի դյուրին կդառնա յուրացնել տեխնիկապես ավելի բարդ պարերը:

  • 7րդ դասարանցիներ՝
    • Լուտկի
    • Երեք ոտք
    • Կտկտիկ
    • Կիլիկիո Դապկե
    • Բուլանխի քոչարի
    • Շավալի, Խոշ բիլազիգ

Պարերը, որոնք նշված են 7-րդ դասարանցիների ուսուցման համար՝ ունեն երժշտական ռիթմիկ բարդություններ: Սովորողը յուրացնելով այս պարերը զարգացնում է իր մեջ ռիթմի զգացողություն:

  • 8րդ դասարանցիներ՝
    • Արզումանի
    • Զընգրտան
    • Ռոստոմի
    • Չաչանե
    • Քերծի
    • Շատախի Ռազմապար

Պարերը, որոնք նշված են 8-րդ դասարանցիների ուսուցման համար՝ ավելի բարդ են եւ տեխնիկապես, եւ կատարողական, եւ ռիթմիկ առումներով: Սովորողը 6-8 րդ դասարանների պարերին տիրապետելուց հետո ցանկության դեպքում կարող է եւ ուսումնասիրել եւ ինքնուրյուն սովորել մեր ազգային միջին եւ ցացր բարդություն ունեցող պարերը։

Պարերի ցանկը ենթակա է փոփոխման։

Աշխատաժամանակ՝

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Երաժշտական, Ծրագրեր

Առարկայական ծրագիր 2021-2022թթ (պար)

• «Պար» առարկայի ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում (6-8-րդ դասարաններ)

• «Պար» առարկայի ծրագիրը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցում, 9 – 11-րդ դասարաններ

Պարի ուսուցման նպատակները.

• սովորողների ազգային պարի կրթում,

• նրանց մոտ ազգային մշակույթի ձևավորում

• հայկական պարերի տեսական եւ գործնական իմացություն

Պարի ուսուցման խնդիրները.

• նպաստել սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը

• երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը

• ազգային նյութի յուրացում,

• պարզագույն գործիքների նվագախումբ ստեղծել

• գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում

• ընդհանուր զարգացման ապահովում

• ստեղծագործական երևակայության զարգացում

• պարը դարձնել առօրյայի մասնիկ

ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Պարի ընդհանուր պարտադիր դասընթացներ` ըստ հեղինակային կրթական ծրագրերի, ուսումնական պլանների

• Միջին դպրոցի 6-8-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ

• Ավագ դպրոցի 9-12-րդ դասարաններում` շաբաթական 1 դասաժամ

Կթահամալիրում գործող հանրակրթական համույթներ, ակումբների գործունեություն

• Նախակրթարանների դաստիարակների պարի «Նռանե» ակումբ

• Միջին, Ավագ դպրոցների պարային ակումբ՝«Եռյակ»

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Պարասրահ-լաբորատորիա՝ լայն, լուսավոր, օդափոխված: Հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Բացօթյա միջավայր՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի մեծ խմբերով ավելի ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու համար:

ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է

• Խմբային երգեցողությամբ և պարով

• ուսումնական օրացույցով հաստատված առավոտյան ընդհանուր պարապմունքների, ուրբաթ-համերգների, ծեսերի և տոների մասնակցությամբ,

• արտագնա ճամփորդությունների

• նախագծային ուսուցմամբ (հեղինակային մանկավարժություն) ծրագրերով,

• մեդիահմտությունների՝ բլոգավարությամբ,

• միջառարկայական, միջդպրոցական կրթական կապերի, կամուրջների փոխանակման, ստեղծման, համագործակցության,

• սովորելու և սովորեցնելու հմտությունների զարգացման միջոցով:

Խմբային երգեցողություն և պար

Խմբային պարը ձևավորում է թիմային միասնականության մոդել, ինչպես նաև հղկում է ճաշակ:

Խմբային պարը իրականացվում է առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթ- համերգների, առանձին դասարան-համույթների, համատեղ միասնական դաս-համերգների, կրթական ծրագրերիփ փոխանակումների, ուսումնական ճամբարների, ճամփորդությունների ժամանակ` հեղինակային երաժշտական ծրագրերով և նախագծերով:

Ուսումնական օրացույցով հաստատված առավոտյան ընդհանուրպարապմունքները, ուրբաթ-համերգները, ուրբաթ-համերգների, ծեսերի և տոների մասնակցություն,

Առավոտյան ընդհանուր պարապմունքների ծրագիրը կազմվում է երաժշտապարային, որի ընթացքում տեղի է ունենում ուսումնական նյութերի ամրապնդում, յուրացում, ուսուցում: Պարապմունքները կազմակերպվում են տարատարիք սովորողների խմբերով: Ձևավորվում է թիմային մտածողություն, խմբային երգի, պարի զարգացման, սովորելու-սովորեցնելու հմտություններ, սովորողի մասնակցային, կազմակերպչական ընդունակությունների բացահայտում:

• Ուրբաթ-համերգների ծրագիրը կազմվում է երաժշտապարային, թեմատիկ ուսումնական նյութերի, ծրագրերի հիման վրա, որի ընթացքում տեղի է ունենում ուսումնական նյութերի ամրապնդում, յուրացում, ուսուցում, նոր թեմատիկ համերգների, ծրագրերի ներկայացում, նոր մարդկանց, հյուրերի, խմբերի ներկայացում: Ուրբաթ-համերգներին մասնակցում են տարատարիք սովորողներ, ուսուցչական խմբեր, ծնողներ, հյուրեր: Ձևավորվում են երգեցիկ, ընթերցողական խմբեր, համույթներ, երգչախմբեր, ի հայտ են գալիս անհատ կատարողներ: Ձևավորվում է թիմային մտածողություն, խմբային երգի զարգացման, սովորելու-սովորեցնելու հմտություններ, սովորողի, ուսուցչի, ծնողի, հյուրերի մասնակցային, կազմակերպչական կարողությունների բացահայտում:

Ծեսերի և տոների մասնակցություն. Ծեսերի և տոների նպատակը այն սովորողինը դարձնելն է, որ նա իրեն մասնակից ու փոխանցող զգա: Սովորողի համար ծեսը դառնում է իսկական ուսումնասիրության և հետազոտության աղբյուր, ամրապնդում է միջառարկայական, միջընկերական, համագործակցային կապերը: Այն ստեղծում է հետաքրքրության մեծ դաշտ` հետազոտության, տեղեկությունների հավաքագրման, գրառման, հորինելու, ստեղծելու և այլնի համար: Ծեսերը, տոները միավորում են և ստեղծում սովորող, ծնող, ուսուցիչ համայնքային կապը:

Արտագնա ճամփորդություններ

Այցելություններ դպրոցներ, հոգևոր մշակութային կենտրոններ, եկեղեցիներ և այլն: Ճամփորդության մասնակիցների մոտ ամրապնդվում են ուսուցանված նյութերը, նրանք դառնում են ազգային մշակույթի կրողը, տարածողը և փոխանցողը: Ձևավորվում է թիմային մտածողություն, խմբային պարի զարգացման, սովորելու-սովորեցնելու հմտություններ, սովորողի, ուսուցչի, ծնողի, հյուրերի մասնակցային, կազմակերպչական ընդունակությունների բացահայտում:

Նախագծային ուսուցման հեղինակայինմանկավարժը

Հեղինակ ուսուցիչը նախագծային ուսուցումը կազմակերպում է` ելնելով իր առարկայի արդյունավետ կազմակերպման, սովորողների ընդունակությունների, հմտությունների բացահայտման, գիտելիքների զարգացման, ազգային երաժշտապարային մշակույթի տարածման, փոխանցման մանկավարժական խնդիրների հիման վրա: Արդյունքում մանկավարժ ուսուցիչը անընդհատ ինքնակրթվում, հետազոտում և զարգանում է, իսկ սովորողը ծանոթանում է ազգային մշակույթի ավելի լայն շերտերին և յուրացնում դրանք, հանդիպում է թեմատիկ բազմազանության, ունենում է կրթական այլընտրանք:

Մեդիահմտություններ՝բլոգավարության շնորհիվ (թեմատիկ կայքեր, ենթակայքեր, բլոգներ) ուսուցիչը երաժշտական մեդիատարածքում արտացոլում է իր մանկավարժության խնդիրների շրջանակում մշակված, ստեղծված երաժշտապարային մեդիափաթեթներ՝ երգեր, պարեր։

Միջառարկայական, միջդպրոցական, կրթական կապերի, կամուրջների փոխանակման, ստեղծման համագործակցություն

Իրականացվում է համագործակցութուն`սովորողի, ուսուցչի, ծնողի, դպրոցների, կրթական այլ կազմակերպությունների հետ ներառման, երաժշտապարային նյութի յուրացման, փոխանցման, տարածման, զուգահեռների անցկացման, ընդհանուր գիտելիքների, հմտությունների, կարողությունների բացահայտման, կիրառման նպատակով:

Սովորելու և սովորեցնելու հմտությունների զարգացում

Սովորողը դառնում է յուրացված նյութի կրողը,փոխանցողը: Սովորողը սովորեցնելու ընթացքում ձեռք է բերում շփման, ներառման, իմացած նյութի փոխանցման հմտություններ:

Պարի ուսուցման, փոխանցման խանգարողհանգամանքները. Սովորողների ու հասարակության լայն շերտի մոտ հայկական ազգային պարի վերաբերյալ շատ բացասական ու երրորդային կարծիք կա, դա պայմանավորված է մի քանի կետերով՝

1. Երկարատեւ պետականության բացակայություն

2. Տարբեր ազգերի հետ համատեղ համերաշխ ապրելը

3. Ավագ սերունդների կողմից մշակույթի թերի կամ զրոյական իմացությունն ու ոչ արժեորումը

4. Արտասահմանյան (Եվրոպական ու Ամերիկյան) մշակույթի պրոպագանդան

Պարի ուսուցման մեթոդիկան

Դպրոցական վաղ տարիքից ազգային մշակույթի ուսուցումը սովորողին մոտեցնում է ազգային արժեքներին ու մտածողությանը։ Հայ ազգային երգն ու պարը պետք է լինեն շատ ճկուն եւ սահմաններ չունենան, քանզի վաղ տարիքում պարտադրողաբար սովորեցված յուրաքանչյուր նյութ ավելի հասուն տարիքում հակակրանքի առիթ է հանդիսանում։ Հայ ազգային պարը եւ երգը շատ հարուստ են ու տարբերվող, օրինակ` Սասուն, Համշեն, Վան-Վասպուրական, Ալաշկերտ, Կիլիկիա, Կարին եւ այլն, կարծես նույն տեսակն են, նույն ազգն են, բայց մշակութային առումով շատ տարբերվող շրջաններ են։ Մշակութային այս զանազանությունը պետք է իմանալ տարբերել եւ փոխանցել ։

Ազգային երգը, պարը ծեսը չունեն ստանդարտ մտածողություն` ունեն ողնաշար, որի վրա կառուցվում է մարմինը։

Սովորողների շատ փոքր շրջանակ կա, որ դպրոցական դասաժամերից դուրս մեծ սիրով ծանոթանում է հայոց մշակույթին, եւ հենց իրենց միջոցով էլ կարելի է ցուցադրել ու սերմանել սովորելու մշակույթը։ «Եռյակ», «Նռանե»,«Ակներ», ավագ դպրոցի ձեւավորման փուլում գտնվող պարի ակումբ (Հայարփի Անանյանի ղեկավարությամբ) այս խմբերն են, որոնք թե՛ գիտակցաբար, թե՛ անգիտակցաբար նպաստում են կրթահամալիրում ազգայինի ուսուցմանն ու տարածմանը։ Սովորողները, տեսնելով, որ ազգային պարի ու երգի միջոցով մարդիկ համախմբվում են, դառնում ընտանիք, որտեղ իշխում է հարգանքն ու փոխըմբռնումը, փոխում են իրենց վերաբերմունքը ազգային մշակույթի հանդեպ։ Ճիշտ եւ ոգեղեն ցուցադրված ազգային յուրաքանչյուր տարր սովորողի մոտ առաջացնում է այն յուրացնելու, մասնիկը դառնալու ցանկություն։

Պարի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու ձև է ակումբների միջոցով նորպարեր ցուցադրելը, որը տվել է իր արդյունքը(Ալաշկերտի քոչարի պարը ցուցադրվել է համահավաք 8 -րդ դասարանի սովորողների կողմից եւ տարածվել միջին եւ ավագ դպրոցներում` դառնալով ամենասիրելի պարերից մեկը)։

Պարուսուցումը կատարվում է ըստ նախագծի

Նախագիծը կազմելիս

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Երաժշտական ուսումնական կայքեր

Հանրակրթական ազգագրություն. բլոգ

Ծեսերի բաց լաբորատորիա. բլոգ

Ձայնադարան

Երաժշտության դասավանդողների բլոգներ

armenianmusic.am կայք

• ձայնագրություններ ՝ ergir.am կաքից

• կրթահամալիրում արված ձայնագրություններ

• Այլ կայքերից վերցված արխիվային նյութեր(Ֆեյսբուք, Յութուբ եւ այլն)

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Եռյակ, Երաժշտական, Ծրագրեր

Ուրբաթ Պարապմունք «ճամբարի ամփոփում»

Անցկացման օր ՝ հունիսի 11

Անցկացման ժամը՝ 15։15

Անցկացման վայրը՝ փառատոնային պուրակ կամ հարանցիկ միջանցք

Ծրագրում՝

«Եռյակ» ակումբ ՝ պար «Կտկտիկ» « Մշո քոչարի»

Մի խումբ ճամբարականներ ՝ «Ապարանի գյովնդ»

Գլխավոր պարախումբ Արեւիկ Ներսիսյանի ջոկատ

Պարուսույց ՝ Լաերտ Գրիգորյան

համակարգող՝ Սյուզի Մարգարյան

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Նռանե, Երաժշտական, Ծրագրեր

Ուրբաթ պարապմունք

Օրը՝ Ապրիլի 2

ժամը՝ 15։15

Վայրը ՝ միջին դպրոց, մարմարյա սրահ

Ծրագիր՝

1.«Նռանե» համույթ

պարեր՝ Մածուն եւ համշենի քոչարի։

2.«Նռանե» համույթ՝ Թաք թանձ արա, խոշ բիլազիկ

3.«Եռյակ» ակումբ

4. միջին դպրոցի 8-րդ դասարանցիներ

պարեր՝ Կիլիկիո դապկե

Պարեր՝ Վասպուրականի լորկե եւ համշեն՝ Հոռոնու

5. Քոլեջի ընտրությամբ պարի ակումբ

Մանի բար, Համշենի թրթռուկ

6.«Եռյակ» ՝ծափիկ

7. Ավագ դպրոցի դասավանդողների եւ սովորողների ակումբ զատկական պարեր Յալալի,դե գնա կիգամ, Թեմուր աղա

համախմբող՝ Սյուզի Մարգարյան

Պատասխանատու՝ լաերտ Գրիգորյան

Рубрика: Без рубрики, Եռյակ, Երաժշտական, Ծրագրեր

Ընտրովի պարերի բաց դաս <<եռյակ>> ակումբի շրջանակներում

Վայրը՝ Միջին դպրոց , մարմարյա սրահ

Պարապմունքների անցկացման օրեր՝

  1. Երկուշաբթի 14։30-16։00
  2. Չորեքշաբթի 14։30-16։00

 Նախատեսված է ազգային պարով և երգով հետաքրքրված բոլոր անձանց համար, առանց տարիքային սահմանափակումների

Նպատակը ՝ պարուսուցում, ծանոթացում  հայ երգին, պարին և խաղերին :

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ ներկայություն:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

  • երգեր (ընտրությունը թիմային ՝ երգ-պարերից)
  • պարեր

Նախագծի իրականացման ընթացքը ՝Ընդհանուր հավաք պարապմունք սովորողների հետ շաբաթական 2 օր.  նոր պարերի ուսուցում  և ծանոթացում  պարերի պատմությանը: Տևողությունը՝ մեկ ժամ

Նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները՝ մասնակցություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջոցառումերին, ինչպես նաև համերգներ և ելույթներ ազգագրական փառատոններին և միջոցառումներին, ազգային երգի, պարի, խաղերի տարածումը ճամփորդությունների, փոխանակման ծրագրերի և ցանցային նախագծերի միջոցով:

Նախագծի ուսումնա-հասարակական բաղադրիչը ՝երգ, պար, ազգային խաղեր նաև ծանոթացում մեր մարտիկներին, ազգի հերոսներին:

1.Ազգային պարերի ուսուցում

2.Պարերի ծագումնաբանություն եւ պատմությոն։

Պարերի ցանկը՝

Թաք խանչալ

կիլիկիո դապկե

Ալաշկերտի քոչարի

Ծափիկ

12 ոտք

Մասնակիցներ ՝ տարատարիք սովորողներ

Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Նախագիծ, Երաժշտական, Ծրագրեր

Ազգագրական փառատոն 2021

համերգային օրեր՝ հոնվարի 15,22,29

վայրը՝ Մայր դպրոց

Նպատակը՝ սովորողներին ներկայացնել եւ ուսուցանել ազգային երգեր,պարեր ավելի մոտեցնել ազգի մշակույթին հայեցի մտածելակերպին

Մասնակիցներ՝ Հայարփի Անանյան, Աննա երիցյան, Լուիզա Քեշիշյան, Վարդուհի Հայրյան,Սյուզի Մարգարյան, սովորողներ

Համակարգող միջին դպրոցում՝ Ռիմա Երեմյան, Լաերտ Գրիգորյան

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Երաժշտական, Ծրագրեր

Ազգագրական փառատոնի շրջանակում ուրբաթ համերգ

Օր՝ հունվարի 15

վայրը՝ Մայր դպրոց

ժամը՝ 14:00

Ծրագրում՝

Թմբուկներով, դափերով փառատոնային ռիթմիկ համազարկեր․ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան, Աննա Երիցյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարինե Ոսկանյան
Քոլեջի արական երգչակազմ․ կոմիտսայան պարերգերի շարան, Սղերդի քոչարի
Բնագիտության, տեխնիկական ստեղծագործության, արտադրությամբ ուսուցման նախագծերի ստուգատես․ ղեկավար՝ Սյուզի Հակոբյան
Միասնական ազգային պարերգ․ Համբարձում (բառերի բացատրությունը՝ վարի հատվածում)
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ:
Համբարձման էրկուշաբթին
Նանայ նայ, նանայ նայ,
Վերիցին փոցխ ու գերընդին
Նանայ նայ, նանայ նայ:

Իջան հըտ ձորու ափին,
Նանայ նայ, նանայ նայ:
Ծորեցին, ծորթըփեցին,
Նանայ նայ, նանայ նայ:

Մանրիկ-մանրիկ խորմեցին,
Նանայ նայ, նանայ նայ:
Կեմիկ չեղավ՝ կապեցին,
Նանայ նայ, նանայ նայ:
(Արագ մաս)
Համբարձման էրկուշաբթին
Մեջկունք սելիկ Էրեցին,
Կես գիշերին քշեցին,
Ծամթել կեմիկ էրեցին.
Սելիկ չեղավ՝ բարձեցին,
Յարոջ դըռնով ընցուցին
Յար քնուկ էր, չիմցուցին,
Սըրբիչ գոտուց հանեցին,
Քըրտինք ճակտեն սըրբեցին:
Հայրնըրը նայ, նըրը նայ, նըրը նայնայ, նայ նըրը նայ
Ջայրնըրը նայնայ, նայ նըրը նայ։
Հայրնըրը նայ, նըրը նայ, նըրը նայնայ, նայ նըրը նայ
Ջայրնըրը նայնայ, նայ նըրը նայ։

Ծորել, ծորթփել — Խոտը հնձել և գետնի վրա տարածել՝ չորանալու համար:
Խորմել, խորոմ — հնձած խոտի փոքրիկ դեզ, որից մի քանիսը միացնելով խուրձ են կապում
Կեմիկ — խոտից կամ ուռենու ճյուղերից ոլորված պարան, որով խուրձ են կապում
Ծամթել — մազերի կապ, ժապավեն

Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների ստուգատես․ ղեկավար՝ Հերմինե Անտոնյան
Միջին դպրոցի արական պարակազմ․ Ալաշկերտի քոչարի․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
Միասնական ազգային պարերգ․ Տալ-տալա
Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան։

Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան։

Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ։

Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ

Ավագ դպրոցի արական պարակազմ․ ղեկավար՝ Հայարփի Անանյան
Ակներ ազգագրական համույթ․ Հա՜յ Նարե․ ղեկավար՝ Աննա Երիցյան
Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության պարային ակումբ․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան
Ազգային պարերգի ուսուցում․ երգուսույց՝ Աննա Երիցյան
Դոնի յար
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:
Մեր տուն ձեր տուն մոտիկ-մոտիկ,
Հալեյ դոն, դոնե յար,
Իջնինք բախչեն քաղինք խոտիկ,
Հալեյ դոն, դոնե յար:
Բերինք դնինք մսրան մոտիկ
Հալեյ դոն, դոնե յար,
Իշկինք վիր յարն է խորոտիկ
Հալեյ դոն, դոնե յար,
Իմ յար քընց քուգն էր խորոտիկ
Հալեյ դոն, դոնե յար:

Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար,
Դոնի, դոնի, դոնի յարե,
Հալեյ դոն, դոնե յար:

Մեր տան հետև առու հանած,
Հալեյ դոն, դոնե յար,
Ձեր տան հետև ռեհան ցանած,
Հալեյ դոն, դոնե յար:
Բոլորե բոլոր ռեհան ցանած,
Հալեյ դոն, դոնե յար
Էրթամ ուզիմ նոր նշանած,
Հալեյ դոն, դոնե յար։

Ուշադրությու՛ն

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Նախագիծ, Ծրագրեր

Աշխատանքային ծրագիր 2020-2021 ուս տարվա համար

Տարիքային խմբեր ՝ 6-8 րդ դասարանցիներ

Նախատեսված է սույն ուս տարում ծանոթացնել Հայ ազգի մշակույթին ՝

  1. Զրույց մեր ազգի մեծերի (հերոսների, ազգագրագետների, գրողների, մշակույթի ) մասին

2.Պարերի ուսուցում (ազատ թեմատիկա)

3.Ազգային խաղերի ուսուցում (սովորողների ընտրությամբ)

Նախագծի նպատակը՝ սովորողին ավելի մոտեցնել ազգային արժեքներին, ազգային պարը, խաղը որպես ապրելակերպ ներկայացնել, հասցնել սովորողին, որ մեր մշակույթի մասնիկները պետք է պահվի անկախ նախընտրած մասնագիտությունից քանզի դրանք մեր զինանոցի նշանակալի զենքերից են: