Рубрика: Հոդված, Ճամփորդություն

Ուսումնական ճանապարհորդություն ավագ դպրոցի հետ: Դեպի Գեղակերտ

Մխիթար սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և ընկեր Վարդանի հետ հանդիպեցինք ու շարժվեցինք դեպի Գեղակերտ ծանոթանալու թե ինչպես են նշում Տեառնընդառաջ տոնը և մեր համեստ ներդրումը կատարեինք այդ համայնքում: Ճանապարհին մեր առաջին կանգառը եղավ Մուսալեռան հուշահամալիրում։ Ծանոթացանք տեղանքին, տեսանք թե որտեղ են պատրաստում խորհրդանշական քառասուն կաթսա հարիսան, զրուցեցինք թանգարանի աշխատակիցների հետ։

նկար Այնուհետև մեկնեցինք Գեղակերտի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ  էին սպասում հյուրասեր Գեղակերտցիները

Это слайд-шоу требует JavaScript.

Գյուղում տոնի խորհրդին ծանոթանալուց հետո մեզ տարան մի շատ հետաքրքիր վայր՝ գյուղի եկեղեցի, ասեմ որ նման եկեղեցիներ շատ քիչ են պահպանվել: Խոսքս բազիլիկ եկեղեցիների մասին է և ես շատ ուրաղ եմ որ մարդիք գնահատել են և մինչ օրս պահպանում են մեր մշակութային արժեքները՝բազիլիկ եկեղեցու ներսում

Օրը– փետրվարի 14
Վայրը– Արմավիրի մարզ, գյուղ Գեղակերտ, Գեղակերտի միջն. դպրոց
Մասնակիցները– Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատու– Վարդան Կարապետյան
Երաժիշտ– Լաերտ Գրիգորյան