Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Նախագիծ, Եռյակ

Աշնանային Արատես. եռօրյա արշավային ճամփորդություն


Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը
՝ հոկտեմբերի 15-17

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան

Մեկնում՝ հոկտեմբերի 15-ին, Մայր դպրոցի կայանատեղիից։ Ժամը 13։00

Վերադարձ՝ հոկտեմբեր 17 Մայր դպրոց,

ժամը 18։00

Երթուղին՝

Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ, Եղեգիս-Զորաց եկեղեցի-Արատես երթուղով:

Վերադարձ՝ Շատին-Սելիմի իջևանատուն-Երևան երթուղով:

Նպատակը՝

  • Հայրանեգիտական բացահայտումներ. Վայոց ձորը աշնանը
  • Աշնանային քայլարշավներ,
  • Աշնանային մարզական խաղերի կազմակերպում
  • Պարուսուցում
  • հայրենաճանաչություն

Ճամբարային գործունեության ուղղությունները

  • Միջավայրի խնամք
  • Արշավական հմտությունների փոխանցում,
  • Տեղորոշման դասեր(տեղորոշում բնության գրկում)
  • Մարզական գործունեություն,
  • Երեկոյան քննարկումներ,
  • Հայրենագիտություն,
  • Քայլարշավներ,
  • Պարուսուցում (Քոչարի, իշխանաց, Ալաշկերտի քոչարի)
  • Երկրագործական աշխատանքներ, բերքահավաք,
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում

Կանգառներ՝

  • Սելիմի իջեւանատուն
  • Զորաց եկեղեցի

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում

  • Այցելվող երթուղու վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ուսումնասիրություն,
  • Սպասելիքները ճամփորդությունից. շարադրել մտքերը

Երկրագործական աշխատանքներ՝

Ծառերի փոսերի շրջակա հատվածների մաքրում աղբից, բերքահավաք՝ խնձոր, ընդհանուր տարածքի մաքրություն, վառարանների համար փայտի պատրաստում։

Նախահաշիվ Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 6000 դրամ

  • Տրանսպորտի վճար՝ 80.000, վճարի մի մասը ՝ կրթահամալիրի աջակցությամբ,

Տրանսպորտ՝60 DA 077
Ճամբարի ծրագիր հոկտեմբեր 15-17

հոկտեմբեր 15՝

  • 13:00 Մեկնում մայր դպրոցի կայանատեղիից
  • 15:00 կանգառ Եղեգիսում, քայլք գյուղում
  • 16:00 Ժամանում Արատեսի դպրական կենտրոն
  • 17:00 Ընդմիջում
  • 17:30 Երկրագործական աշխատանքներ
  • 18:00 Ընթրիք
  • 19:00 Ազգային պարեր, օրվա ամփոփում ,խարույկի շուրջ
  • 22:00 Քուն

Հոկտեմբերի 16՝

  • 07:00 վերկաց հիգիենա
  • 07։30 նախաճաշ
  • 08:00 Սեւաժայռի հաղթահարում
  • հանգիստ բարձրունքի հաղթահարումից հետո
  • 14:00 ճաշի պատրաստում, ճաշ
  • 15:30 խաղեր, պարուսուցում
  • 17:00 բերքահավաք
  • 18:00 ընթրիքի պատրաստում,ընթրիք
  • 19։30 ընդհանուր քննարկում ,օրվա ամփոփում խարույկի մոտ
  • 20:00 թեյ, ինտելեկտուալ խաղեր
  • 22։00 քուն

հոկտեմբերի 17՝

  • 08:00 վերկաց, հիգիենա
  • 08:30 նախավարժանք
  • 09։00 նախաճաշի պատրաստում, նախաճաշ
  • 10:30 միջավայրի բարեկարգում (աղբ հավաքել , սենյակների մաքրում)
  • 12։00 վերադարձ Արատեսի դպրական կենտրոնից
  • 13:00 Կանգառ սելիմի իջեւանատանը, պարեր սելիմի լեռնանցքում

Անհրաժեշտ իրեր՝

  • քնապարկ
  • թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ,
  • տաք գիշերազգեստ և հողաթափեր,
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, ջուր
  • դիմակ, ախտահանիչ լուծույթ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • անձնական ճամփորդական սպասք

Ակնկալվող արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում։

Մասնակիցներ՝

  1. 6-3 Չոբանյան Մարիա
  2. 6-2 Մանե Թորոսյան
  3. 6-4 Զարբաբյան Էսթեր
  4. 6-8 Խաչիկ հակոբյան
  5. 6-8 Լառա Պետրոսյան
  6. 6-8 Ավետ Մանվելյան
  7. 6-8 Ստյոպ Ադամյան
  8. 6-8 Փիլիպոսյան Հայկ
  9. 6-6 Ռոզի Մովսիսյան
  10. 6-6 Նատալի Տագեսյան
  11. 7-3 Էլինա Թոփալյան
  12. 7-3 Նարե Ղազարյան
  13. 8-2 Սոնամարիա Գույումճյան
  14. 8-2 Լիլա Տեկիմենճյան
  15. 8-6 Անի Հարությունյան
  16. 8-7 Տաթեւ Գրիգորյան

Ամփոփում՝

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ճամփորդություն, Երաժշտական

հակահրդեհային աշխատանքներ «Արատես»-ում

Մեկնելու օր ՝ 26.06.21թ

մեկնելու վայր՝ հԱԹ — ի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Մեկնելու ժամ՝ 08:00

Վերադարձի օր ՝ 28.06.21թ

Նպատակը՝

  • բանուկ հատվածներում ճանապարհների շրջակայքում խոտի հունձք եւ հավաք (դիզել) , որպեսզի խուսափենք հրդեհի պարագայում արագ տարածումից։
  • Ջրելու միջոցով խոնավեցնել շրջակա միջավարը ու բուսականությունը

մենք միացել էինք Ժաննա Ալբերտովնայի եւ Անի Ավետիսյանի խմբին ում հետ եւ կազմակերպեցինք՝

  • Առավոտյան նախավարժանք
  • Պարային միջոցառումներ
  • Բակային հայկական խաղեր

Մասնակիցներ՝ Մենուա Հարությունյան, Լաերտ Գրիգորյան

Ամփոփում՝

  • Պատումը Մենուա Հարությունյանի բլոգից՝. Հունիսի 26-ին Արատեսի դպրական կենտրոն եռօրյա ուսումնական ճամփորդությունը մեկնարկեց ըստ նախագծի, առավոտյան ժամը՝ 8:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից:Այս անգամ ես և Լաերտ Գրիգորյանը ունեինք օգնականների մեր գործառույթները և կոնկրետ առաջադրանքները:Հարավային դպրոցի խմբին երգ ու պարով ճանապարհելով , նույն օրը անցանք աշխատանքի:Անվտանգ անցումի ստեղծումը կացարանների երկայնքով դեպի Արատեսի վանական համալիրի բակ, կարևոր գործ համարելով, անցանք խոտհավաքման աշխատանքներին,որին կհաջորդի աստիճանների հավաքման աշխատանքները:Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջը հանդիսատեսի կարգավիճակում ունկընդրելու սովորողների մեկը մյուսին գերազանցող կատարումները:Տպավորիչ էր սովորողների ոգևորվածությունը և տրամադվածութունը:Հաջորդ օրը առավոտյան վերկացը նախատեսվածից շուտ պետք է տեղի ունենար:Արթնացանք ժամը՝ 6:00-ին,նախավաժանք կատարելուց հետո 6:30 -ին սկսեցինք մեր արշավը դեպի Սևաժայռ:Նպատակակետին հասանք ժամը 8:30-ին :Հասնելով գագաթին սկսեցինք իջնել բացահայտելով ճանապարհները:Եղանակը հրաշալի էր բարձրունքը հաղթահարելու համար,իսկ վերելքը՝ բացահայտում ինձ համար:Ներքևում մեզ անհամբեր սպասում էին ընկեր Անին և ընկեր Ժաննան:Հոգատար ձեռքերով պատրաստված նախաճաշից հետո անցանք պլանավորված գործերին՝ եկեղեցու բակի խոտհավաքմանը և ծառերի ջրմանը:Հաջորդիվ Արատեսի գետով քայլքն էր և լողը:Վերադարձին օրը սկսեցինք ժամը՝ 7:00-ից, վերկացով և առավոտյան նախավարժանքով:Կարգի բերելով տարածքը և սենյակները,նախաճաշից հետո հրաժեշտ տվեցինաք Արատեսին և շարժվեցինք Գողթանիկ:Այստեղ շունչ քաշելուց հետո շարժվեցին Գևորգ Մարզպետունու բերդ:Այստեղից էլ Ուրցաձորով դեպի Երևան:Այդպրսի ակտիվ ճամբար, ինչպիսին սա էր, անկեղծորեն չէի ունեցել:Շնորհակալ եմ բոլորից…
  • Լուսանկարներ՝

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ճամփորդություն, Նախագիծ

Եռօրյա արշավ Արատես

Ժամանակահատվածը՝ 23.04.21-25.04.21

Մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Մեկնման ժամը,օրը 11:00 23.04.21

Վերադարձի ժամը,օրը 16:00 25.04.21

Պարուսուցում եւ խաղեր՝

23.04.21 ժամը 18:00-19-00

24.04.21 Ժամը՝16։00-18-00

Վան վասպուրական շրջանի «Կտկտիկ» պար

Նպատակը՝ սովորողին ծանոթացնել հայ ազգային մշակույթին, կցել ազգայինին ու ազգային արժեքները առաջնային պլան բերել ։

Պատասխանատուներ՝ Ստելլա մնացականյան, Տաթեւ Աբրահամյան

Рубрика: Ճամփորդություն, Երաժշտական

Եռօրյա ճամփորդություն։ Տավուշյան օրեր

Արշավք սկիզբ 26.03.21

Ժամը՝09։00

վերադարձի օր՝ 29.03.21

Նախատեսում եմ՝

1.երգի ուսուցում՝ Ծառ ծաղկեցավ.

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գեւորգի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ, Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ, Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Թադեւոսի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հովհաննեսի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հակոբի օրհնութենով, օրհնութենով Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ, Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

2.Պարուսուցում՝ Յալլի

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ճամփորդություն, Երաժշտական

եռօրյա արշավ Արատես Ղափամայի ծեսին ընդառաջ

Օր՝ հունվարի 29,30,31

Վայրը՝ Արատեսի դպրոցական ճամբար

Պարուսուցում՝ Չաչանե

Նպատակը՝ ազգային ուտեստը պատրաստել ազգային երգով ու պարով սովորողի հետ։

Ամփոփում տեսանյութի տեսքով՝

Рубрика: Без рубрики, Ճամփորդություն

Եռօրյա Արշավ Արատես ութերորդ դասարանցիներով

Այցի օր՝ Դեկտեմբերի 24

Ժամը ՝ 14։30

Մասնակիցներ՝ միջին դպրոց 8֊րդ դասարանցիներ

Ծրագրում՝ պարուսուցում Աղքտի քոչարի և Ծափիկ պար

Համատեղ նախագիծ՝ Վարդուհի Հայրյան, Հասմիկ Գրիգորյան

Рубрика: Հաշվետվություն, Ճամփորդություն

ԵՌՕՐՅԱ ԱՐՇԱՎ

Հիանալի արշավ լի տպավորություններով՝ Առաջին օրը քայքի միջոցով հաղթահարեցինք դեպի սմբատաբերդ տանող բարձունքը հիանալի տեսարան դեպի մոտակա գյուղերը, դաշտերը և ձորերը:

Քայլարշավից հետո շարժվեցինք դեպի Արատեսի հեքիաթային ճամբարը ՝

երկրորդ հետաքրքիր օր՝ սքսեցինք առավոտյան նախավարժանքով, նախաճաշ, որին հաջորդեց բալ հավաքելը եփելը ու թթու լավաշի պատրաստումը, հայկական տիկնինի պատրաստումը և թոնրի խորովածը, որն ուղեկցվեց ազգային պարով ու երգով: Քայեցինք դեպի նոր բացահայտված ջրվեժ և լողացանք լողավազանում:

Երրորդ օր՝ վերադարձ Երևան ոչ պակաս հետաքրքիր և ուսումնական ճանապարհ սկզբում գնացինք գյուղին հարակից ջրվեժ որտեղ լողացինք, ապա արշավ-քայլարշավով գնացինք Հորբատեղի գեղեցիկ գողտրիկ անկյուն բնության գրկում՝  117737772_1042210012863939_2694889333421563085_n 

Ամփոփում ՝

Рубрика: Հոդված, Ճամփորդություն

Ուսումնական ճանապարհորդություն ավագ դպրոցի հետ: Դեպի Գեղակերտ

Մխիթար սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և ընկեր Վարդանի հետ հանդիպեցինք ու շարժվեցինք դեպի Գեղակերտ ծանոթանալու թե ինչպես են նշում Տեառնընդառաջ տոնը և մեր համեստ ներդրումը կատարեինք այդ համայնքում: Ճանապարհին մեր առաջին կանգառը եղավ Մուսալեռան հուշահամալիրում։ Ծանոթացանք տեղանքին, տեսանք թե որտեղ են պատրաստում խորհրդանշական քառասուն կաթսա հարիսան, զրուցեցինք թանգարանի աշխատակիցների հետ։

նկար Այնուհետև մեկնեցինք Գեղակերտի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ  էին սպասում հյուրասեր Գեղակերտցիները

Это слайд-шоу требует JavaScript.

Գյուղում տոնի խորհրդին ծանոթանալուց հետո մեզ տարան մի շատ հետաքրքիր վայր՝ գյուղի եկեղեցի, ասեմ որ նման եկեղեցիներ շատ քիչ են պահպանվել: Խոսքս բազիլիկ եկեղեցիների մասին է և ես շատ ուրաղ եմ որ մարդիք գնահատել են և մինչ օրս պահպանում են մեր մշակութային արժեքները՝բազիլիկ եկեղեցու ներսում

Օրը– փետրվարի 14
Վայրը– Արմավիրի մարզ, գյուղ Գեղակերտ, Գեղակերտի միջն. դպրոց
Մասնակիցները– Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատու– Վարդան Կարապետյան
Երաժիշտ– Լաերտ Գրիգորյան