Рубрика: Без рубрики

Նվագարանային համույթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծվում է նվագարանների համույթ:

համույթում կարող են ընդգրկվել շվի, բլուլ, պկու, դուդուկ, զուռնա, քանոն, թառ, սազ, քամանչա, ուդ, դհոլ, կոպալ դհոլ, դափ եւ այլ գործիքներ նվագող սովորողները, դասավանդողները ու ծնողները։

Նախնական հմտություններ ՝ տիրապետել վերը նշված գործիքներից գոնե մեկը

Նպատակը՝

  • Կրթահամալիրում զարգացնել ազգային նվագարաններով երգերի ու պարերի կատարումները
  • ծեսերի ժամանակ օգտագործել կենդանի երաժշտություն
  • սովորողներին ցուցադրել հին ազգային գործիքները ինչպես ավանդական այնպես էլ ժամանակակից մոտիվներով
  • Նախագծային համագործակցություն կրթահամալիրում գործող ստեղծագործական խմբերի, համույթների հետ
  • Մասնակցություն ծիսական հավաքներին

Երգերի ցանկ՝

Պարերի ցանկ՝

Պարապմունքների վայրը՝

Սրբուհի Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ

Օրը՝ Երեքշաբթի, հինգշաբթի

Ժամը՝ 10:55-12:35

համագործակզություն կրթահամալիրի դասավանդող երաժիշիտ -կազմակերպիչների հետ

Համաղեկավարներ՝ Տաթեւ Առուստամյան Մարիամ Մնացականյան, Լաերտ Գրիգորյան։

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Նռանե, Երաժշտական

Ազգային երգ ու պարի ուսուցման դասվարների սեմինար

Ազգային երգ ու պարային սեմինար դաստիարակների, դասվարների, դասավանդողների, պարով հետաքրքրվողների համար։ 

Պարային ակումբում անցկացվում են բաց պարապմունքներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրված է ազգային երգ ու պարով, կրող ու տարածող է։

Պարի սեմինարը անցկացվելու է կրթահամալիրի «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։ Սրահը լայն, լուսավոր, օդափոխված տարածք է՝ հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Սեմինաինեիհ անցկացվում են նաև կրթահամալիրի Մարմարյա սրահում, բացօթյա միջավայրում՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի բաց, ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու նպատակով:

Օր` ուրբաթ

Ժամը`14։30-15։10

Սեմինարի  գործունեության օրեր`

 Պարի սեմինարների խնդիրներն ու նպատակներն են՝

  • ուսումնասիրել և ներկայացնել ՝ Մեծ հայքի երգերն ու պարերը
  • ուրբաթ համերգների մասնակցություն
  • ամենշաբաթյա պարապմունքների ընթացքում սովորել ընտրված մարզի ազգային երգն ու պարը, պարերգերը, (պարուսուցումը ուղեկցվում է խմբային երգեցողությամբ),
  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան տարածաշրջանների մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ազգային խաղերը, երգն ու պարը,
  • կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, դրանց միջոցով ծանոթանալ Հայաստանի մարզերի մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին, ծեսերին, ազգային խաղերին, երգ ու պարին, տեղափոխել կթահամալիր,
  • համագործակցել այլ դպրոցների, պարտեզների դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ, տարածել ազգային պարերգերը, ծեսերը, խաղերը։

Սեմկնարը անցկացվում է շաբաթական մեկ անգամ՝ ըստ մշակած աշխատակագի և աշխատաժամանակի (անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվող)։

Սեմինարի մասնակիցները

Սեմինարի մասնակիցներն են կրթահամալիրի  դաստիարակները, դասվարները, մանկավարժական այլ աշխատողներ,  ուսանողներ, ծնողներ, ովքեր հետաքրքրված են ազգային պարերգերով և դրանց տարածումով։

Ակնկալվող արդյունքներ

  • պարային հիմնական դիրքերի ու շարժումների իմացություն,
  • ազգային պարին բնորոշ շարժումների, պարային դիրքերի կարողությունների ձեռքբերում,
  • պարային կեցվածքների ճիշտ պահպանում՝ մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումով,
  • ազգային բազմաթիվ ու բազմազան պարերգերի, մանկական խաղ-պարերի իմացություն,
  • սովորողների ուսումնական գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ) պարային շարժումների ճիշտ ուսուցում,
  • տարատարիք սովորողների հետ համատեղ պարային նախագծերի մշակում, կիրառում,
  • ազգային ծեսերի և դրանց հատուկ պարերի ծագման, պատմության մասին իմացություն,
  • պարերգերի իմացություն, կատարում, ազգային ինքնության պահպանում և տարածում:

Արդյուքում` Դասվարը կկարողանա, որպես պարուսույց, կազմակերպել պարող դասարան նախագիծը

Պարացանկ՝

  • Գյովնդ
  • Ապարանի գյովնդ
  • Մշո քոչարի
  • Վեր-վերի
  • Աղքտի քոչարի
  • Կռնկավե
  • Լորկե
  • Էջմիածնի
  • Ծաղկաձորի
  • Լուտկի
  • Երեք ոտք
  • Կտկտիկ
  • Կիլիկիո դապկե
  • Բուլանխի քոչարի
  • Շավալի
  • Խոշ բիլազիգ
  • Մշո քոչարի
  • Ասմար
  • Կոմիտասի շորոր
  • Սասնա շորոր
  • Արզումանի
  • Զընգրտան
  • Ռոստոմի
  • Չաչանե
  • Քերծի
  • Շատախի ռազմապար
  • Յարխուշտա
  • Մեյրոքե

Պարերի ցանկը ենթակա է փոփոխման, համալրման։

Բլոգի հղումը

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Եռյակ, Երաժշտական

«Եռյակ» ակումբ, որպես հանրակրթության մեջ ազգային պարի տարածող

Վայրը՝ Միջին դպրոց, Սրբուհի լիսիցյան կենտրոնին կից պարասրահ

Պարապմունքների անցկացման օրեր՝

  1. Երկուշաբթի 14։25-15:15
  2. Չորեքշաբթի 14։25-15:15

Նախատեսված է ազգային պարով և երգով հետաքրքրված բոլոր սովորողների համար

Նպատակը՝ պարուսուցում, ծանոթացում հայ երգին, պարին և խաղերին :

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ ներկայություն:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ՝

Ազգային երգերի եւ պարերի ցանկը վերցված է «Վան»,«Ակունք»,«Մարաթուկ»,«Կարին»,«Մասունք»,«Վասպուրական» ազգագրական խմբերի երգացանկից եւ պարացանկից։

  • երգեր (ընտրությունը թիմային ՝ երգ-պարերից)
  • պարեր

Նախագծի իրականացման ընթացքը ՝Ընդհանուր հավաք պարապմունք սովորողների հետ շաբաթական 2 օր. նոր պարերի ուսուցում և ծանոթացում պարերի պատմության տարբերակներին: Տևողությունը՝ մեկից երկու ժամ

Նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները՝ մասնակցություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջոցառումերին, ինչպես նաև համերգներ և ելույթներ ազգագրական փառատոններին և միջոցառումներին, ազգային երգի, պարի, խաղերի տարածումը ճամփորդությունների, փոխանակման ծրագրերի և ցանցային նախագծերի միջոցով:

Նախագծի ուսումնա-հասարակական բաղադրիչը ՝երգ, պար, ազգային խաղեր նաև ծանոթացում մեր մարտիկներին, ազգի հերոսներին:

1.Ազգային պարերի ուսուցում

2.Պարերի ծագումնաբանություն եւ պատմություն։

Պարերի ցանկը՝ 

  • Արզումանի
  • Զնգրտա
  • Շիրխանի
  • Կտկտիկ
  • Աղքտի քոչարի
  • Ուրֆանե
  • Վասպուրականի լորկե
  • Վասպուրականի քերծի
  • Սասնա շորո
  • Ռոստոմի 
  • Քերծի 
  • Բուլանխի քոչարի

Մասնակիցներ ՝

  1. Լիաննա Դոխոյան
  2. Տաթեւ Մամիկոնյան 
  3. Տաթեւ Գրգորյան
  4. Անի Հարությունյան
  5. Մարի համբարչյան
  6. Գայանե Խաչատրյան
  7. Կարեն Մարգարյան
  8. Հայկ Ստեփանյան
  9. Աստղիկ Ալեքսանյան
  10. Սեդա Մարգարյան
  11. Կատրին Մանգասարյան
  12. Մանան Առաքելյան
  13. Մարիա Չոբանյան

Պարուսույցներ՝ Արմենուհի Թամոյան , Լաերտ Գրիգորյան

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Երաժշտական

Հունվարյան փառատոնային նախագծեր

  1. Լիսիցյանի հետքերով պարի վերականգնում
  2. Պարուսուցում՝ Շատախի թրապար 9-րդ դասարանցիների հետ
  3. Միջին դպրոց՝ պարուսուցում, պարերի ներկայացում, պարատուն
  4. Դասվարների պարի սեմինար
  5. Դաստիարակների պարի սեմինար։
Рубрика: Без рубрики, Նախագիծ, Երաժշտական

Շատախի Թրապար ուսուցանում եւ ներկայացում

Հանդիպման օրացույց՝ հունվարի 5-14
Իրականացումը՝ Հանրակրթական ազգագրություն շուրջտարյա նախագծով
Բովանդակությունը՝ Լիսիցյանի գրառած պարերի վերծանում
Պարը՝ Շատախի ԹրապարՓորձերը 10.00-ից՝ Միջին դպրոց պարասրահում
Մասնակիցները՝ Քոլեջ՝ Տիգրան Զոհրաբյան եւ ընկերներ Ավագ դպրոց՝  9-րդ դասարանցիներ
Նախաձեռնությունը՝ Լաերտ Գրիգորյանի

Պարի առաջնելույթը՝ 2022թ-ի հունվարի 14-ին

Նպատակը՝
Սովորողին ներառել պարի վերականգնման աշխատանքներին եւ սովորողի աջակցությամբ ներկայացնել, տարածել Սրբուհի Լիսիցյանի գրառած,  նորովի վերածնունդ ապրող պարը։ 

Աջակիցներ՝
9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագի՝ Մարալ Կարապետյան
Լիսիցյան ծեսերի կենտրոնի ղեկավար՝ Սյուզի Մարգարյան

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Նախագիծ, Երաժշտական

Դասվարների պարի սեմինար

Պարուսուցում դասվարների հետ
Մեթոդական արժեքավոր ուղեցույց՝ Պարը դպրոցում. Ա. Շահնազարյան
Պարապմունքների օրացույց՝ հունվարի 6,13, 20, 27
Ժամը՝ 14:30-15:30, վայրը՝ Մայր դպրոց (պարասրահ)

Պարացանկ՝

  • Գյովնդ
  • Ապարանի գյովնդ
  • Մշո քոչարի
  • Վերվերի
  • Աղքտի քոչարի
  • Չաչանե

Նպատակը՝ Դաստիարակը կարողանա խմբում, դասարանում սովորեցնի ազգային պարը առանց ճիգի, աննկատ ու հեշտ, հաճելի ձևով, զարգացնի սովորողի երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունը, պարային ընդունակությունները, ճիշտ ընկալել պարի մշակութային և ազգային դերը:Արդյունքում դաստիարակը գիտի.

  • պարային հիմնական դիրքերն ու շարժումները
  • տիրապետում է ազգային պարին բնորոշ շարժումներին, պարային դիրքերին,  կարողանում է երգին կամ երաժշտությանը համապատասխան պար բեմադրել կամ պարային շարժումներով բեմականացնել
  • գիտի մի շարք ազգային պարեր, մանկական խաղ-պարեր
  • ճիշտ է կարողանում տարբեր պարեր և պարային շարժումներ օգտագործել երեխայի գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում, թատրոն, մնջախաղ): 

կարողանում է 

  • ճիշտ պահպանել պարային կեցվածքը
  • մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումը:
  • Ծանոթ է ազգային ծեսերին և դրանց հատուկ պարերին, բեմականացվող խաղերին:
Рубрика: Без рубрики, Նախագիծ, Երաժշտական

Սրբուհի Լիսիցյանի հետքերով

Պարի վերականգնում

  • Պարի անվանումը՝ Թրապար
  • Տարածաշրջան՝ Վանի նահանգ, Շատախի գավառ
  • Աղբյուրը՝ Սրբուհի Լիսիցյանի գրքից. հատոր երկրորդ, 1960թ.
  • Հավելյալ օգնող աշխատանքային մոդուլ. Պար և ռիթմիկա. հեղինակ՝ Մարինե Մկրտչյան

Վերականգնման կառուցվածքը հետևյալ բաղադրիչներով՝ 

  1. Շաբաթական երկանգամյա կլոր սեղան-հավաքներ մասնագիտան խմբով. ազգագրագետներ, պարագետներ, պարուսույցներ…
  2. Գործնական մասի ներկայացում
  3. Պարի նոտայագրում
  4. Ռիթմիկ պատկերը. նախանվագ, դանդաղ մաս, արագ մաս
  5. Պարեղանակի ձայնագրություն-փորձ մի քանի երաժշտական գործիքներով (հիմնականում՝ փողային)
  6. Իմպրովիզ
  7. խորհրդատվություն մենթոր-մասնագետների հետ
  8. Պարի հանրայնացում

Աշխատանքային խմբում՝
Նախագծի մեկնարկը՝ Քնարիկ ներսիսյանի. Հյուսիսային դպրոցի ծրագրի ղեկավար 
Պարի գրագետ ընթերցումը՝ Նարինե Շամամյանի. ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
Երաժշտության վերականգնումը՝ Գայանե Մինասյանի. «Վան» համույթի խմբավար
Պարային շարժումների վերականգնման և տարածաշրջանային դիպուկ իմպրովիզացիաները՝ Վահրամ Մարգարյանի. մշակույթի համալսարանի դասախոս, «Արատտա» համույթի համաղեկավար 
Պարի ձայնագրությունը՝ Էմիլ Զաքարյանի. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի կազմակերպիչ 
Լուսաբանման և այլ հարցերով աջակից՝ Սյուզի Մարգարյան.  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Լիսիցյան կենտրոնի ղեկավար
Նախագծի հանրայնացումն ու տարածումը՝ Հասմիկ Մաթևոսյանի. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծեսերի լաբորատորիայի ղեկավար
Մենթոր-խորհրդատու՝ Սուսաննա Բարիկյան. «Վան» համույթի համաղեկավար

Հանդիպման օրացույց՝

  • 2021թ-ի դեկտեմբերի 9,16,21,23,28
  • 2022թ-ի հունվարի 4-14
  • Վայրը՝ սկզբում Արտասահմանում, այժմ Լիսիցյան կենտրոնին կից պարասրահում
  • Ժամը՝ 11:00

Պարի առաջնելույթը՝ հունվարի 14, 2022թ.

Նախնական փորձնական արդյունք՝

Աշխատանքը ընթացքի մեջ է……….

Рубрика: Без рубрики, Նախագիծ, Երաժշտական

Ազգագրության փառատոն

Օր՝

Ժամը՝14:00

Վայրը՝ Միջին դպրոց, մարմարյա սրահ

Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոն 2022. ամենամյա բաց ստուգատես
Կազմակերպումը՝ մասնակցության օրակարգով
Միջին դպրոցում՝ համակարգումը՝ Ռիմա Երեմյանի

Ներկայացվող պարեր՝

  • Գյովնդ (միասնական)
  • Մայրոքե
  • Փափուռի
  • Մշո խըռ (միասնական)

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, ծնողներ, հյուրեր…..

Рубрика: Без рубрики

Գեղարվեստը կրթահամալիրում

Նախագիծ` Գեղարվեստը կրթահամալիրում

Վայր`Մայր դպրոց

Օր` դեկտեմբեր 23

Ժամ` 12.00

Մասնակիցներ` միջին դպրոցի դասարանական երգչախմբեր, դասավանդողներ, սովորողներ, ընտրությամբ գործունեության, ստեղծագործական խմբեր…

Խմբավար` Լուիզա Քեշիշյան

Պարերգ` Աննա Երիցյան

Պարուսույց` Լաերտ Գրիգորյան

Նվագակցությունը` Վիկտորիա Ստեփանյանի

Կազմակերպիչներ՝ Ռիմա Երեմյան, Վարդուհի Հայրյան, Գոհար Եղոյան։

Տեխնիկական սպասարկումը` Էմիլ Զաքարյանի և սովորողների։

Ծրագրում`

  • վոկալ- գործիքային կատարումներ
  • պարերգեր
  • պարեր
  • «Երնեկ թե այս նոր տարին»-7 դասարաններ
  • «Նոր տարի»-6-8 դասարաններ
  • Ընտրությամբ գործունեության և պատանեկան երգչախմբեր- Կոմիտաս պարերգեր`«Յարիս անուն Պալասան», «Աղջի անունդ Շուշան» ։
  • Միասնական երգեր`պարերգեր.

«Հանիկ նանիկ»

«Վայ սարին»

  • Դասարանական պարային համույթ 6-3 դասարան-«Մշո քոչարի»
Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Երաժշտական

Լիսիցյան կենտրոնի հյուրն է պարագետ Վահրամ Մարգարյանը, դեկտեմբերի 9, 2021թ.

Օր՝ 09.12.21թ-դեկտեմբերի 9

Ժամը՝ 10:00-12:30

Վայրը՝ Միջին դպրոց, Պարասրահ

Նպատակը՝ Սովորողին այլ հայացքներով՝ որպես դասախոսի ու խմբի ղեկավարաի, ծանոթացնել մեր մշակույթին, պարուսուցում։պարի միջոցով ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Հյուր՝ Վահրամ Մարգարյան

Մշակույթի համալսարանի նախկին դասախոս, «Տավրոս»,«Վան» ազգագրական խմբերի պատվավոր անդամ «Արատա» խմբի համաղեկավար։

Մասնակիցներ՝ Տարատարիք սովորողներ։

Տեսանյութ Վահրամ Մարգարյանի մասնակցությամբ՝