Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Հաշվետվություն Մարտ 2024թ

Մարտ ամսվա ընթացքում ունեցել եմ երկու ճամփորդություն՝ դեպի Արատես եռօրյա և Հասկ խմբի հետ մեկօրյա դեպի հրեշտակների ձոր և Գևորգ Մարզպետունու ամրոց, Հասկ և նռանե խմբի պարապմունքներն անց են կացել իրենց բնականոն հունով։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություն

Եռօրյա ճամփորդության կազմակերպման մասին

«Գարունն Արատեսում» նախագծով,  ս․թ․ մարտի 15-17-ին կազմակերպել կրթահամալիրի միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողների եռօրյա ճամբարը Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով՝

  • ճամբարի ղեկավար նշանակել Անի Ղարաբեկյանին, օգնականներ՝ Հասմիկ Գրիգորյանին, Լաերտ Գրիգորյանին․
  • հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1), ծրագիրը (հավելված 2).
  • խմբի մեկնումը՝ մարտի 15-ին՝ ժամը 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան — Արտաշատ — Երասխ — Արենի — Եղեգնաձոր — Գետափ — Շատին — Եղեգիս — Հերմոն երթուղով, Մերսեդես Սպրինտեր 60 LD 077 (20 նստատեղ) պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Հովհաննես Քիշմիրյան (հեռ․՝ 077 73 67 77)․ վերադարձը՝ մարտի 17-ին՝  մինչև ժամը 16։30, Հերմոն — Եղեգիս — Շատին — Գետափ — Արենի — Զանգակատուն — Վեդի — Արտաշատ — Երևան երթուղով.
  • խումբը Հերմոնից Արատես և վերադարձին Արատեսից Հերմոն անցնում է քայլելով․
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից խմբին որպես մրցանակ տրամադրել 40․000 (քառասուն հազար) դրամ․
  • խումբը սահմանված կարգերով Արատեսում կազմակերպվում է կեցություն տնակներում, աղբի տեսակավորում (հավելված 3)․ տնակները թողնում մաքուր՝ տեղեկացնելով կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին, Էդիկ Սարիբեկյանին (հավելված 4)
  • Լուսինե Բուշին՝ մարտի 15-ին կազմակերպել ճամփորդության պատասխանատուների փոխարինումը․
  • Իրինա Մելքումյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  • ճամփորդության ղեկավարներին՝ հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, սովորողների ծնողներին.
  • հրամանի կատարման վերահսկումը վերապահել Լուսինե Բուշին։
Читать далее «Եռօրյա ճամփորդության կազմակերպման մասին»
Рубрика: Без рубрики, Երաժշտական

Ձոն Տիգրան Հայրապետյանին… 2024թ.

Մարտի 18-ին` տեղի ունեցավ համերգ-ձոն և հիշատակի աղոթք նվիրված Տիգրան Հայրապետյանին։

Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության վոկալ-գործիքային խումբը հանդես եկավ ուսումնական ժամերգությանը Մխիթար Սեբաստացու «Աղաչեմ զքեզ» շարականով։

Սեբաստիա կենտրոնում խումբը հանդես եկավ «Լազ պար» և «Ney na na na» կատարումներով։

Рубрика: Без рубрики

Պարի սեմինար մանկավարժական ճամբարի ընթացքում

Օրը՝ մարտի 25,26,27,28,29
Ժամը՝ 12:50-13:30
Վայրը՝ «Լիսիցյան» պարասրահ

Նպատակը՝

  • Ամփոփում ուրբաթ-համերգով
  • Պարային գիտելիքների թարմացում, ուսուցում

Ուսուցնվող պարերը՝

Արդյունքը՝
Ներկայացում ուրբաթ-համերգին

Рубрика: Հաշվետվություն, Ճամփորդություն

Եվրոպական դիտորդական առաքելությունը Արատեսում

Արատեսում հյուրընկալեցինք Եվրոմիության դիտորդական առաքելություն կատարող խմբի անդամներից Էդիին և իր օգնականին: Նրանց այցի նպատակն էր.
1. Մեր և հարևան երկրի սահմանների իրավիճակի մոնիթորինգի իրականացում,
2. Սահմնամերձ գյուղերի կենցաղային պայմանների և հոգեվիճակի, տրամադրվածության գնահատում:
Քանի որ Աարատեսը սահմանին մոտ ամենավերջին բնակավայրն է, նրանք այցելել էին մոնիթորինգ անելու համար: Մենք հյուրերին հրավիրեցինք թեյի և սկսեցինք զրուցել: Ներկայացրեցինք Արատեսը` որպես դպրական կենտրոն բնության գրկում, պատմեցինք այն մասին, որ գյուղն ամբողջությամբ գտնվում է դպրոցի հոգածության ներքո, ներկայացրեցինք սովորողների կողմից կատարվող աշխատանքները՝ մեղվապահություն, այգեգործություն, տարածքի խնամք և այլն:


Կատարեցինք շրջայց դեպի Արատեսի վանական համալիր, պատմեցի վանքի մասին, նշեցի որ կարիք ունի նորոգելու, ինչն ակնհայտ էր: Շատ տպավորված էին վանքի պատմությամբ: Եղանակային պայմանները շատ անբարենպաստ էին, ու չկարողացանք լիարժեք շրջել Արատեսով, բայց նրանք շատ տպավորվեցին կրթահամալիրի ճամբարով և նույնիսկ սովորղներից մեկին, ով անգլերեն լեզվով զրուցում էր իրենց հետ, նվիրեցին գրիչ: Նաև առաջարկեցին անգլերեն լեզվի խոսքի վարժեցման սեմինար անցկացնել անգլերեն իմացող սովորողների հետ: Իրենց շատ դուր եկավ մեր հյուրասիրությունը՝ Արատեսյան մասուրով թեյը:

Рубрика: Без рубрики

Արատեսյան հին նոր տարի ամփոփում

photo_2024-01-17_22-09-49

Նախագիծը՝ Գոհար Իսկանդարյանի

Հունվարյան ճամբարին մեր ջոկատով վերջնականապես որոշեցինք, որ հին նոր տարին տոնելու ենք մեր դպրական կենտրոնում՝ Արատեսում։ Միասին նստեցինք մշակեցինք նախագիծը, տոնական ազգային ուտեստները, խաղերը և գնացինք։

Հունվարի 12-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցելով ուսումնական ժամերգությանը, ուղևորվեցինք Արատես։ Ճանապարհին կանգառ չունեինք, քանի որ Հերմոնից քայլքով պետք է բարձրանայինք։

Հերմոն հասնելուն պես իջանք մեքենայից և շարունակեցինք ճանապարհը ոտքով։ Դուք պետք է տեսնեիք սեբաստացիների աչքերի փայլն ու ուրախությունն՝ այդքան ձյուն տեսնելուց հետո։

photo_2024-01-16_10-39-26
photo_2024-01-16_10-39-25 (2) - Copy
photo_2024-01-16_10-39-25 (6)
photo_2024-01-16_10-39-26 - Copy
photo_2024-01-16_10-39-26 (3) - Copy

Ձնագնդի խաղալով, երգելով, մեկ-մեկ հանգստանալով, շատ բարձր տրամադրությամբ, վերջում արդեն մի փոքր հոգնած հասնք մեզ հարզատ դարձած դպրական կենտրոն Արաատես։ Տեղավորվեցինք, մի փոքր հանգստացանք, և սկսեցինք քննարկել ճամբարային օրակարգը։ Երեկոյան՝ հետազոտական վարժարանի ճամբարականների հետ ռազմամասնագիտական կողմնորոշման զրույցներ անցկացրեց ծնող` Սամվել Պետրոսյանը։ Սովորողները մեծ հետքրքրությամբ էին լսում, տալիս իրենց հետաքրքրող հարցեր, և կարծում եմ մասնագետի կողմից ստանում էին սպառիչ պատասխաններ։ Ասեմ որ զրույցը հագեցած էր, և սովորողների մոտ ցանկություն առաջացավ այցելել Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, որը կիրականացնենք հունվարյան ճամբարի ընթացքում։

photo_2024-01-18_20-18-58
photo_2024-01-18_20-19-06

Հաջորդ օրը, առավոտյան նախավարժանքի փոխարեն տարածքի ձնամաքրման աշխատանքներ ենք կատարել, դրանից էլ լավ նախավարժանք։ Մեր հետազոտական վարժարանի ճամաբարականները նաև օգնեցին տեղափոխել Երևանից բերված ցախը, պանդոկի խարույկի համար նախատեսված նստարաններն ու սեղանը։

Այնուհետև մի փոքր հանգստանալուց հետո ընկեր Լաերտի օգնությամբ մի շատ գեղեցիկ ձնեմարդ ծեփեցինք։ Որոշել էինք ուրիշ քանդակներ էլ ստեղծել, բայց ձյունը շատ փխրուն էր չէր կպչում իրար։ Բայց դե մեր ձնե մարդուկն էլ մեզ շատ ուրախացրեց։ Հետոո ուրախ երգելով և պարելով տոնածառը զարդարեցինք։ Պատրաստվում էինք նշել մեր ծիսական հին նոր տարին։ Մութն ընկնելուն պես սկսվեց մեր Ամանորյա տոնախմբությունը՝ պարերով և խաղերով շաղախված։ Բոլորն ուրախ էին, անհոգ, երջանիկ։ Կարծես հեքիաթային մի աշխարհում լինեինք։

Երեխաները նաև փորձեցրին դահուկներով և փուչիկներով սահել, ինչը մեծ ջանք էր պահանջում, քանի որ ձյունը շատ-շատ էր։ Բայց դա չխանգարեց, որ նրանք լիաթոք ուրախանան:

photo_2024-01-16_10-39-54 (3)
photo_2024-01-16_10-39-54
photo_2024-01-18_20-32-11

Շատ պատրաստակամ և հավես խումբ էր, մեկը մյուսից լավը։ Գիշերները վառարանների մոտ հերթապահություն էին անում, որ չհանգչեն։

Պատումը, տեսանյութերը ՝ Գոհար Իսկանդարյանի

Рубрика: Հաշվետվություն

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆՎԱՐ 2024Թ

Անցկացրել եմ հիմնական պարապմունքներ Հասկ և Նռանե խմբերի հետ,ունեցել եմ հանդիպում հարավային դպրոց-պարտեզում ազգային նվագարանների (շվի, բլուլ, պկու, զուռնա, դափ, կոպալ դհոլ) ներկայացում։ Գոհար Իսկանդարյանի հետ ճանապարհորդել ենք դեպիւ Արատեսի ուսումնական ձմեռային ճամբար։ Նռանե համույթի հետ մասնակցել ենք մեծով պզտիկով ուրբաթ-համերգին։ Նախապատրաստվում ենք ընտրությամբ գործունեությամբ վոկալ-գործիքային խմբով փետրվարի երկուսի ուրբաթ-համերգին՝ ներկայանալու ենք , լազ պար և իռլանդական ազգային վելլերման երգերով։

  1. Նռանե
  2. Հասկ
  3. Մեծով-պզտիկով՝ ․․․ ուրբաթ-համերգ
  4. Հին նոր տարին Արատեսում
Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ 2023-2024

Հունվարյան ազգագրության փառատոն՝ ժամատախտակ,

 Երկուշաբթի՝

  1. 9:20-10:05 Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ
  2. 10:10-11:55 Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ
  3. 11:55-13:50 ընդմիջում
  4. 14:00-15:00 Նռանե համույթ ՝ սեմինար
  5. 16:00-17:00 Հասկ համույթի սեմինար

 Երեքշաբթի՝

  1. 9:20-10:05 Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ
  2. 10:10-11:55 Միջին դպրոց նվագախմբի պարապմունք

 Չորեքշաբթի

  1. 9:20-10:05Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ
  2. 10:10-11:55Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ

 Հինգշաբթի՝

  1. 10:10-11:55 Միջին դպրոց նվագախմբի պարապմունք

 Ուրբաթ՝

  1. 10:10-10:55  Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ
  2. 11:05-11:50Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ
  3. 11:55-12:35 Արևելյան դպրոց-պարտեզ պարի պարապմունք ճամբարային խմբերի հետ
  4. 14:00-15:00 Նռանե համույթ ՝ սեմինար
  5. 15:15-16:00 ուրբաթ-համերգ
  6. 16:00-17:00 Հասկ համույթի սեմինար

Ընթացիկ հանդիպումներ սովորողների խմբերի հետ՝ ազգային նվագարանների ներկայացում, պարի սեմինարներ

Անհատական աշխատաժամանակ երրորդ ուսումնական շրջան

Рубрика: Без рубрики

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԵԿՏԵՄԲԵՐ

Այս ամիս պարապմունքները ընթանում են իրենց բնականոն հունով՝ <<Նռանե>>,<<հասկ>> համույթները պարապմունքնեն անցկացնում են ըստ օրացույցի։ Շվիահարների ընտրությամբ խմբում սովորողներն ունեն առաջխաղացում, իսկ նվագախումբը միջին դպրոցի պատրաստվում է ազգագրության փառատոնին։

  • Նռանե
  • հասկ
  • շվիահաների ընտրությամբ խումբ