Рубрика: Без рубрики

Ատամհատիկի ծես. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամում

Մայիսի 26

Անցկացման վայրը՝

Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցի«Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի բակում, նախակրթարանում

Սկիզբը` 12:00  

12:00. Մանուկների օրհնություն Սուրբ Սարգիս եկեղեցում․12:30. Քայլքով «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի բակ13:00․ «Ատամհատիկ» տոնախմբություն Ծաղկունքի 2-4 տարեկանների խմբում կամ բակում

Մասնակիցներ՝

2019 -2021 թ. ծնված երեխաները իրենց մայրիկների հետ, դասավանդողներ , հյուրեր։

«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր

Միասնական պարերգ`«Թամզարա»Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»Ատամ, ատամ, դուս արիԱտամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— ․․․ ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.․․․ կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.․․․ կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
․․․․ հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ ․․․
Էս՝․․․,

Էս՝ ․․․․
Էս՝ ․․․,

Էս՝ ․․․․,
Էս՝ ․․․,
Էս՝ ․․․,
Էս՝   էլ ․․․

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Միասնական խաղ-ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

Հյուրասիրություն- ցուցահանդես՝

Փոխինդ, հալվա, գաթա, թխվածքաբլիթներ, հատիկՏարոսիկներ որոնց վրա գրված են բարեմախթանքներ, շնորհավորանք։

Ձևավորում՝

 Տաղավարի գեղեցիկ ձևավորում _ փուչիկներ, ատամիկներ և հետաքրքիր աքսեսուարներ։Ատամիկով հագուստ փոքրիկներին։

Տոնախմբության պատասխանատուներ՝ 

2-4 տարեկանների խմբի կազմակերպիչ` Անի Ղազարյան, երաժիշտներ` Մարինե Մկրտչյան, Սյուզի Մարգարյան, Լաերտ Գրիգորյան, լաբորատորիայի ղեկավար` Նելի Արղության, լուսանկարիչ ուսանողներ:

Նվերներ 2019-2021 թ. ծնված փոքրիկների:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s